Մատչելի հղումներ

ՄԱԿ-ում Նեթանյահուն հաջորդ շաբաթ կհայտնվի ուժեղ քննադատությունների ներքո


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահում խոստանում է վերընտրվելու դեպքում Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան տարածքների մեկ երրորդը, երբ պաղեստինցիների նպատակն այդ հողերն իրենց ապագա պետության տարածք դարձնելն է: Նեթանյահուն ասել է նաեւ, թե մինչ դա անելը, ինքը կսպասի Մերձավոր Արեւելքի հարցով ԱՄՆ-ի նախագահի խաղաղության ծրագրի հրապարակմանը:

Պաղեստինցիներից շատերն են ասում, որ այդ տարածքներն արդեն իսկ փաստորեն բռնակցված են: Նրանք ցույց են տալիս այն հատվածները, որտեղ Իսրայելի կառավարությունը կառուցել է տներ, հրեաներին այստեղ վերաբնակեցնելու համար: ‘’Հիմա նրանք այստեղից մեզ աստիճանաբար դուրս են մղում’’, ասում են պաղեստինցիները:

‘’Խաղաղություն այսօր’’ կազմակերպության ակտիվիստների խոսքերով նույնը տեղի է ունենում նաեւ արեւելյան Երուսաղեմում, որը պաղեստինցիներն ուզում են դարձնել իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Նրանք ասում են, որ այստեղ ամեն տարի 200 տուն են քանդում, եւ որ դա ավելի արագացավ, երբ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի նախագահ:

Պաղեստինցիներից շատերն են ասում, որ պաղեստինյան նշված տարածքներն Իսրայելին բռնակցելու շուրջ արդեն իսկ համաձայնություն կա Նեթանյահուի ու Թրամփի միջեւ:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, Եվրոպական միությանն ու Արաբական լիգային, պետք է ասել, որ բոլորն էլ դեմ են բռնակցմանը, հայտարարելով, որ այն կվնասի տարածաշրջանում խաղաղության գործընթացին:

Տարածքները բռնակցելու Նեթանյահուի ծրագիրը կարող է վերացնել անկախ պետություն հիմնելու պաղեստինցիների հույսը: Պաղեստինցիների ղեկավարներն այժմ հույսը կապում են միջազգային համայնքի հետ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ շաբաթվա հանդիպման ժամանակ սպասվում է, որ Նեթանյահուն կհայտնվի ուժեղ քննադատության ներքո:

XS
SM
MD
LG