Մատչելի հղումներ

Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների երրորդ բանավիճը


Օրերս կայացավ Դեմոկրատական կուսակցույան նախագահի թեկնածումների երրորդ բանավեճը, որն ընդգրկեց առողջապահության, ներգաղթի, արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր:

Դեմոկրատական կուսակցության նախագահի տասը թեկնածուներ հինգշաբթի օրը բանավիճեցին մի շարք ոլորտների հետ կապված հարցերի շուրջ:

Ներկայումս քարոզարշավի առաջատար , նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պաշտպանում էր իր առաջարկած առողջապահության ոլորտի ծրագիրը՝ քննադատելով իր լիբերալ մրացակիցների առաջարկած ծրագրերը:

Նրա քննադատույունը հատկապես ուղղված էր սենատորներ Էլիզաբեթ Ուորենին և Բերնի Սանդերսին, ովքեր կողմնակից են պետության ավելի մեծ ներգրավվածությանը այս հարցում:

Այլ թեկնածուներ կարծիք հայտնեցին, որ դեմոկրատները, քննադատելով միմյանց, մոռանում են հիմնական մրացակցի՝ նախագահ Դոնալդ Թրամփի մասին: Կալիֆոռնիայի սենատոր Քամիլա Հարիսը շեշտեց, որ անհրաժեշտ է կենտրոնանալ վերջնական նպատակի վրա:

Արտաքին քաղաքաականության հետ կապված հարցերում թեկնածուներից ոմանք խոստացան դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆղանստանից, ներառյալ սենատոր Ուորենը, ով ընդգծեց, որ չենք կարող պահանջել ամերիկացի զինվորականներից լուծել մի խնդիր, որը չունի ռազմական լուծում: Նմանատիպ մոտեցում ուներ նաև Ջո Բայդենը:

Բանավեճը ներառեց մի շարք թեժ երկխոսություններ թեկնածուների միջև: Հաջորդ բանավեճը կկայանա հոկտեմբերի կեսերին, որին այս տասը թեկնածուներին կմիանա նաև միլիարդատեր, բնապահպան-ակտիվիստ Թոմ Սթեերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG