Մատչելի հղումներ

Ռուսաստանում տեղի ունեցած միջուկային պայթյունի պատասխանները դեռեւս չկան


Ռուսաստանի հյուսիսում ուղիղ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ միջուկային առեղծվածային միջադեպ: Միջուկային փորձարկումների Նենոկսայի կայանում տեղի ունեցած պայթյունթի հետեւանքով յոթ մարդ զոհվեց: Իսկ մոտակա Սեւերոդվինսկ քաղաքում մարդիկ չստացան այն հարցի պատասխանը, թե արդյոք անվտանգ է իրենց կյանքն այդ պայթյունից հետո, թե ոչ:

Իշխանությունները նույնիսկ հանդես չեկան ճառագայթման մակարդակի մասին որեւէ հայտարարությամբ:
Նախագահ Պուտինն այն ժամանակ ասաց, թե նման զենքեր այժմ փորձարկում են նաեւ այլ երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները:

Դրանից հետո պահպանված լռությունը միջուկային հարցերով գիտնական Անդրեյ Օժարովսկիի խոսքերով հակասում է Ռուսաստանի օրենքներին:


Պայթյունից հետո տեղի բնակիչները մնացին մթության ու ճառագայթահարվելու մտավախության մեջ: Նրանք սկսեցին կուտակել յոդ:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, լռության պատճառով տարածվում են տարատեսակ շշուկներ ու շատերի մոտ է առկա այն մտավախությունը, որ սա մի նոր Չերնոբիլ էր: Աղետ, որն արդեն երեսուն տարի չի մարում ռուսների հիշողությունից: Սակայն վախը, որ լռություն պահպանելու նույն սխալը կարող է կրկնվել, մեծ է:

Ֆիզիկոս Արդրեյ Օժակովսկիի խոսքերով, հայտնի չեն արտանետման ծավալները, պարզ չէ, թե պաշտպանական ինչ միջոցներ է հարկավոր կիրառել: Մարդիկ չգիտեն, թե որ սննդատեսակը կարող է լինել ավելի վտանգավոր: ‘’Ոչինչ չեն հաղորդում ոչ ծովային կերակուրների ոչ էլ անտառային հատապտուղների ու սնկերի մասին’’, ասում է նա:

Գերմանական ‘’Դեր Շպիգել’’ օրաթերթը գրել էր, որ պայթյունից հետո հիվանդանոց տեղափոխված երկու անձինք մահացել են ճառագայթահարման պատճառով: Հիվանդանոցի անձնակազմը որեւէ նախազգուշացում, որեւէ խորհուրդ չի ստացել նման թունավորման մասին: Այդ պատճառով այստեղ անորոշ իրավիճակ է, երբ տեղեկություններ մարդիկ փորձում են ստանալ միայն մեկը մյուսից, երբ իրենց հետագա կյանքի անվտանգության մասին չունեն որեւէ երաշխիք:

XS
SM
MD
LG