Յուջինգ Ժանգը մեղադրական վճիռը լսելիս ցուցաբերել է անտարբերություն: Դատական նիստն այս գործով տևել է երկու օր:
33 ամյա Ժանգը ձերբակալվել էր Պալմա Բիչում Թրամփին պատկանող Մարալագո մասնավոր հանգստյան գոտում դեռևս մարտ ամսին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա ստել է հատուկ ծառայությանը՝ հանգստյան գոտի մուտք գործելու համար:
Նրա ազատազրկման ժամկետը սկսվելու է նոյեմբեր ամսից:
Նրա մոտ հայտնաբերվել են 4 հեռախոս, համակարգիչ, համակարգչի արտաքին հիշողության սարքեր, որոնց մեջ եղել են տարբեր վիրուսային ծրագրեր:
Facebook Forum