Թրամփը կրկին ակնարկել է, որ հանդիպումը Իրանի նախագահի հետ հնարավոր է:
«Այո՛, այն կարող է տեղի ունենալ: Խնդիր չկա հանդիպման հետ: Իրանը պետք է շահագրգռված լինի, քանի որ նրանք վատ վիճակում են այժմ»,- հայտարարել է Թրամփը:
Նախագահն ընդգծել է, որ Իրանը ցանկանում է հասնել համաձայնության, քանի որ ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, իսկ պատժամիջոցները գնալով ավելի ու ավելի շատ են ծանրանում:
Իրանի նախագահ Ռոհանին սակայն բացառել է հանդիպումը , եթե պատժամիջոցները պահպանվեն: Իրանի նախագահը հանդիպումը որակում է «անիմաստ» այդ պարագայում:
Հիշեցնենք, որ իշխանության գալուց հետո նախագահ Թրամփը ԱՄՆ դուրս է բերեց 2015 թվականի միջուկային համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Իրանի դեմ:
Ֆրանսիան փորձում է փրկել համաձայնագիրը՝ Իրանին տրամադրելով 15 միլիարդ դոլարի վարկային գիծ և միջնորդելով հանդիպումը Թրամփի և Ռոհանիի միջև սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:
Facebook Forum