Մատչելի հղումներ

Չինական ապրանքների վրա սահմանված սակագների ժամկետը հետաձգվում է


ԱՄՆ-ը հետաձգում է Չինաստանից ներկրվող 25Օ միլիարդ դոլարի համարժեք ապրանքների վրա բարձր սակագներն ուժի մեջ մտցնելու օրը։ Ինչպես նախագահ Դոնալդ Թրամփն է ասում, ինքը դա անում է ՝՝որպես բարի կամքի դրսեւորում՛՛։ Թվիթերյան իր էջում նա գրել է, որ այդ խնդրանքով իրեն է դիմել Չինաստանի փոխվարչապետ Լիու Հեն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 7Օ-րդ տարեդարձի կապակցությամբ։

Չինական ապրանքների վրա 25-ից 3Օ տոկոսի սակագներն ուժի մեջ էին մտնելու հոկտեմբերի 1-ից։ Այն հետաձգվել է մինչեւ նույն ամսվա 15-ը։ Պեկինից այս առնչությամբ դեռեւս պատասխան չի հնչել։


Սակագներն ուժի մեջ մտցնելու օրը հետաձգելու մասին հայտարարությամբ Թրամփը հանդես եկավ այն բանից հետո, երբ Չինաստանը տեղեկացրեց, որ հրաժարվում է ամերիկյան որոշ ապրանքների վրա իր կողմից հաստատված պատժամիջոցներից։


Թրամփը բազմիցս է մեղադրել Չինաստանին մտավոր սեփականության հափշտակումների եւ միջազգային շուկաներում իր ապրանքներն ամերիկյանից ավելի էժան վաճառելու նպատակով իր իսկ արժույթը շահարկելու մեջ։
Չինաստանը պնդում է, որ առեւտրի հարցում ԱՄՆ-ի քաղաքականության նպատակը Չինաստանի մրցունակությունը խեղդելն է։

Կողմերի միջեւ առեւտրային հարցերով բանակցություններ են սկսվելու Վաշինգտոնում հոկտեմբեր ամսին։

XS
SM
MD
LG