Մատչելի հղումներ

Բայդենը գլխավորում է դեմոկրատ թեկնածուների ցուցակը


Հինգշաբթի կկայանա Դեմոկրատական կուսակցության տաս թեկնածուների հերթական բանավեճը: Հարցումները ցույց են տալիս, որ առջևում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Դեմոկրատական կուսակցությունը շարունակում է ընտրել իր նախագահի թեկնածուին: Թեկնածուների մի հատվածը լքել են քարոզարշավը: Այս պահին պայքարի մեջ են մնացել տաս թեկնածուներ: Առջևում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Վերջինս պնդում է, որ կարող է հաղթել գործող նախագահ Թրամփին: Նրան են հաջորդում սենատորներ Բերնի Սանդերսն ու Էլիզաբեթ Ուորենը, ովքեր ներկայացնում են կուսակցության ձախակողմյան թևը:

Քաղաքագետների կարծիքով բացի վերոհիշյալ երեք գործիչներից մնացած թեկնածուները կփորձցեն քարոզչություն իրականացնել՝ իրենց անունն ավելի ճանաչելի դարձնելու ու գումարներ հավաքագրելու համար:

Այդ թեկնածուներից է Քամիլա Հարիսը, ով թիրախավորել է փոխնախագահ Ջո Բայդենին: Այժմ ըստ վերլուծաբանների Հարիսը կփորցի ներկայացնել բարեփոխումների իր օրակարգը, հատկապես դատաիրավական ոլորտում:

Սակայն հիմնական թիրախն է հանդիսանում հանրապետական թեկնածու, գործող նախագահ Դոմալդ Թրամփը, քանի որ դեմոկրատների հիմնական նպատակն է հանրապետական նախագահի հեռացումը 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններին:

Facebook Forum

XS
SM
MD
LG