Ջոնսոնը կոչ է արել անցկացնել ընտրություններ հոկտեմբերի 15-ին՝ այսպիսով փորձելով մեծամասնության հասնել խորհրդարանում և հաստատել Բրեքզիթի իր ծրագիրը նախքան ԵՄ գագաթաժողովը:
Երեքշաբթի օրվա քվեարկությունից հետո Ջոնսոնը 5 շաբաթով դադարեցրեց խորհրդարանի գործունեությունը նախքան Մեծ Բրիտանիայի թագուհու տարեկան ելույթը խորհրդարանին՝ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ կառավարության ծրագրերը վեանայելու հիմքով:
Վարչապետ Ջոնսոնը հայտարել է, որ անկախ խորհրդարանի դիրքորշումից նա կշարունակի հավատարիմ մնա իր դիրքորոշմանը անկախ ԵՄ լքելու մասին համաձայնության առկայությունից: Նա հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին կմեկնի Բրյուսել ԵՄ գագաթաժողովին ու կշարունակի պայքարել Բրեքզիթի համար ազգային շահերից ելնելով:
Վարչապետի այս ծրագրերը քննադատության են ենթարկվել ընդդիմության կողմից: Խորհրդարանի՝ արտահերթ ընտրությունների անցկացման մասին մերժումը ստացել է նաև Մեծ Բրիտանիայի թագուհու համաձայնությունը, ով ևս դեմ է հանդես եկել ԵՄ առանց համաձայնության լքելու Ջոնսոնի ծրագրին:
Խորհրդարանը նաև ընդունել է փաստաթուղթ, որով պահանջել է կառավարությունից հրապարակել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերվում են առանց համաձայնության ԵՄ լքելու ծրագրին: Նախկինում Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեք անգամ մերժել է Բրեքզիթի վերաբերյալ նախորդ վարչապետ Թերեզա Մեյի ծրագիրը:
Facebook Forum