ԱՄՆ սահմանային գոտիներում մեծացել է անօրինակակն ներգաղթյալների թիվը: Թեքսաս նահանգի հարավային շրջանների սահմանապահները ստիպված են լինում հավելյալ ջանքեր գործադրել՝ անօրինական ներգաղթը կասեցնելու համար: Ներգաղթյալների պայմանների բարելավման ուղղությամբ ևս իրականացվեում են որոշ աշխատաքներ: Օգոստոսին այստեղ բացվեց նոր բժշկական կենտրոն կալանավորված անօրինական ներգաղթյալների համար:
Ըստ ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակից Ալեն Վովելի, իրենց պատասխանատվության տակ գտնվող սահմանային հատվածում բերման են ենթարկվել անօրինական ներգաղթյալներ ավելի քան 50 երկրներից: Նրանցից շատերն այդ պահին ծանր վիճակում էին ջրազրկության ու շոգ եղանակի պատճառով: Գրանցվում են նաև մահացության դեպքեր:
Ըստ Ներգաղթի միջազգային կազմակերպության՝ 2019 թվականին ավելի քան 500 ներգաղթյալներ են մահացել կամ անհետ կորել ամերիկյան մայրցամաքում: Այս թիվը գերազանցում է վերջին հինգ տարիների գրանցված տվյալները: Զոհերի մոտ կեսը գրանցվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային գոտում, հատկապես ջրում խեղդվելու արդյուքում:
Չնայած սահմանի անօրինական հատումը պարունակում է շատ վտանգներ կյանքի համար՝ ներգաղթյալմներից շատերի համար այլընտրանքն ավելի վատ է:
Հատելով սահմանը` նրանք փախչում են իրենց երկրում առկա անկայուն վիճակից, հանցագործության բարձր մակարդակից ու սոցիալ-տնտեսական ծանր պայամաններից՝ փորձելով ավելի բարվոք ապագա ստեղծել իրենց երեխաների համար:
Facebook Forum