Մատչելի հղումներ

Սկանդալներ` Nissan ընկերությունում


Զանգվածային լրատվության մի շարք միջոցներ տեղեկացնում են, որ ավտոմեքենաշինության ոլորտի հսկաներից մեկի՝ Nissan-ի նախագահ Հիրոտո Սայիկավան ազդարարել է հեռանալու իր մտադրության մասին: Ընկերության խորհրդում արդեն քննարկվում է հրաժարականն ու հնարավոր նոր նախագահի թեկնածությունը:

Սայիկավայի հրաժարականը որոշակի անհանգստություն է ստեղծել ընկերության շուրջ: Վերջերս ընկերությունը հայտնվել էր մեկ այլ ֆինանասկան սկանդալի մեջ, երբ Սայիկավան խոստովանել էր, որ չափից շատ է վարձատրվել՝ խախտելով ընկերության կանոնակարգը: Այս վերջին զարգացումներն առաջ են եկել ներքին հետաքննությունից հետո:

Սայիկավան լրագրողների հետ զրույցում նշել է, որ ցանկանում է որքան հնարավոր է արագ նոր սերնդին փոխանցել ընկերության կառավարումը:

Նոր նախագահի նշանակման գործընթացը հավանաբար կտևի շուրջ 6 ամիս: Ռոյթերս գործակալության տեղեկությամբ, խորհուրդը դիտարկում է ինչպես ճապոնացի, այնպես էլ օտարերկրացի նախագահի թեկնածությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG