Մատչելի հղումներ

Ավելի քան քառասուն զոհ` Բահամներում Դորիանի արդյունքում


Դորիան ծովամրրիկը շարժվել է դեպի հյուսիս և հասել կանադական մի շարք շրջաններ, մասնավորապես Մերիթայմ և Քվեբեկ նահանգները: Այստեղ գրանցվել են ուժեղ քամիներ ու ավերածություններ: Վնասվել են տների ոււ շենքերի կտուրները, ինչպես նաև տապալվել են ծառեր: Հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրականությույից: 

Իսկ այդ ընթացքում ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը ժամանակավորապես արգելել է ինքնաթիռների թռիչքը Բահամյան կղզիների վրայով, որպեսզի օդային ուղիները բաց լինեն մարդասիրական օգնության և փրկարարական աշատանքների համար:

ԱՄՆ ռազմածովային ու սահմանապահ ուժերը շարունակում են մարդասիրական օգնություն ցուցաբերել Բահամյան կղզիների բնակչությանը՝ այստեղ մատակարարելով սնունդ, խմելու ջուր, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինի խոսքերով ԱՄՆ սերտորեն աշխատում է վարչապետի գրասենյակի և կառավարության հետ ՝ մարդասիրական օգնության տրամադրումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Այս պահին եղած տեղեկության համաձայն Բահամաներում զոհերի թիվը հասել է 44-ի: Պաշտոնական տեղեկության համաձայն հազարավոր մարդիկ սակայն մնում են անհետ կորած, ինչի արդյուքում հավանաբար զոհերի թիվը շուտով կաճի: Շուրջ 70 հազար մարդ մնացել է անօթևան:

Դորիան ծովամրրիկն ամենաուժեղ փոթորիկներից է, որը երբևէ հարվածել էր Բահամյան կղզիներին: Այն որակվել է որպես 5-րդ աստիճանի բնական աղետ և ուղորդվել հորդառատ անձրևներով և ուժեղ քամիներով:

ԱՄՆ տարածքում այն հարվածել է Հարավային ու Հյուսիսային Քարոլինա նահանգներին՝ պատճառ դառնալով շուրջ 20 այլ պտտահողմերի ծավալմանն ու զգալիորեն վնասել նահանգների հատկապես ափամերձ շրջանները:

Facebook Forum

XS
SM
MD
LG