ԱՄՆ-ի արժույթի շուկաներում հինգշաբթի օրը գրանցվեց նկատելի աճ, երբ պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնության են եկել առեւտրի շուրջ նոր բանակցություններ սկսելու հարցում:
ԱՄՆ-ից Չինաստան ու Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա հավելյալ սակագներ սահմանելու փաստը մեծապես էր մտահոգել ներդրողներին, որոնք վերջին ամիսների ընթացքում աշխատում էին սառեցնել առեւտրային գործարքները:
Ըստ հաղորդագրությունների, բանակցություններն անցկացվելու են Վաշինգտոնում հոկտեմբեր ամսվա սկզբին:
Ինչպես Չիանաստանի առեւտրի նախարարն է ասել, իրենք հույս ունեն, որ բանակցությունները կգրանցեն մեծ առաջընթաց:
ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ հուլիս ամսին չի անցկացվել բարձր մակարդակի եւ ոչ մի հանդիպում: Եվ մինչեւ բանակցությունների մասին հայտարարելը, կողմերը շարունակում էին առեւտրային պատերազմի շրջանակներում փոխմեղադրանքները: