Մատչելի հղումներ

Տասնյակ զոհեր՝ Դորիան ծովամրրկի պատճառով


Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը խոստացել է անել հնարավորինը՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի վերացվեն Դորիան ավերիչ ծովամրրկի հետևանքները:

Ծովամրրկի արդյունքում հիմնովին ավերվել են տաբեր բնակավայրեր, որոնք ժամանակին զբոսաշրջության կենտրոններ էին:

Բնական այս աղետի հետևանքները դեռևս վերջնական գնահատականի չեն արժանացել: Ուժեղ քամիներն ու հորդառատ անձրևները թույլ չեն տվել վերջնական գնահատական տալ աղետի ծավալների մասին:

Վարչապետը չորեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսին հաստատաել է, որ զոհերի թիվը կազմում է 20 մարդ, սակայն սպասվում է, որ այդ թիվն աճի: Նա վստահեցրել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն մարդկանց: Տրամադրվում է օգնություն և կացարաններ նրանց, ովքեր զրկվել են իրենց տներից: Նա ընդգծել է, որ փրկարարական և օգնության աշխատանքները կշարունակվեն մինչև իրավիճակը վերջնականապես կարգավորվի:

ԱՄՆ տրամադրել է փրկարարական թիմեր: Օգնություն են տրամադրում նաև Մեծ Բրիտանիան, ՄԱԿ-ը և Կարմիր խաչը:

Դորիան ծովամրրիկը հարվածում է ամերիկյան հարավ-արևելյան ափերին: Այստեղ շարունակվում են հորդառատ անձրևները: Ըստ ամերիկյան համապատասխան ծառայությունների, բնական այս աղետն ու ջրհեղեղը կարող են նոր մարդկային զոհերի պատճառ դառնալ:

Ծովամրրկի թիրախում են հայտնվել ամերիկյան հարավային ու արևելյան նահանգները, մասնավորապես Հյուսիսային և Հարավային Քարոլինաները: Սպասվում է սակայն, որ շաբաթվա վերջում Դորիան ծովամրրկի ուժգնությունը կնվազի:

Facebook Forum

XS
SM
MD
LG