Մատչելի հղումներ

Ուկրաինայում հիմնվել է Հակակոռուպցիոն բարձրագույն դատարան


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներկա է գտնվել երկրի դատական համակարգի նոր մարմնի՝ Հակակոռուպցիոն բարձրագույն դատարանի բացման արարողությանը:

Այս հատուկ դատարանը հիմնվել է Արժույթի միջազգային հիմնադրամի 3,9 միլիարդ դոլար արժողությամբ վարկային ծրագրի շրջանակում: Այս դատական մարմնի նպատակն է՝ պայքարը կոռուպցիայի դեմ և քաղաքական ճնշումների ու կաշառակերության բացառումը:

Պայքարը կոռւցիայի դեմ նախագահ Զելենսկու նախընտրական խոստումներից է: Նա կարևորել է Հակակոռուպցիոն բարձրագույն դատարանի հիմնումը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

«Ես գիտեմ, որ ակնկալում եք ավելի քան 200 աղմկահարույց գործերի հետաքննություն՝ կապված փողերի գողացման, կոռումպացված բարձրատսիճան պաշտոնյաների գործողությունների հետ: Դուք ականատես կլինեք նրան, թե ինչպես են այդ մարդիկ ստանում իրենց պատիժը», ասել է նախագահ Զելենսկին:

Նախօրեին Ուկրաինայի խորհրդադրանը որոշեց վերացնել օրենսդիրների անձեռնմխելիությունը, որը ևս Զելենսկու նախընտրական խոստումներից մեկն էր:

Facebook Forum

XS
SM
MD
LG