Մատչելի հղումներ

Ուկրաինան վերացրեց պատգամավորների անձեռնմխելիությունը


Ուկրաինայի Բարձրագույն ռադան աջակցել է Ուկրաինայի նախորդ նախագահ Պետրո Պորոշենկոյի ներկայացրած խորհրդարանական անձեռնմխելիության վերացման օրինագիծը:

Ուկրաինացի պատգամավորները հրաժարվել են իրենց խորհրդարանական անձեռնմխելիությունից՝ այսպիսով կատարելով նախագահ Վոլադիմիր Զելենսկու նախընտրական խոստումներից մեկը:

Երեքշաբթի օրը Բարձրագույն ռադայի կողմից հաստատված օրինագիծը ներկայացվել էր դեռևս նախկին պետության ղեկավար Պետրո Պորոշենկոյի կողմից:

Խոսելով քվեարկությունից առաջ՝ գործող նախագահ Զելենսկին ընդգծեց օրենքի գերակայության անհրաժեշտությունը:

«Ինձ կներեք, բայց եթե պատգամավորը վրաերթի է ենթարկում մարդուն կամ ապօրինի արդյունահանում է ղեկավարում կամ այլ հանցագործությունկատարում, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Սա պետական օրենսդիր մարմինն է, սա խորհրդարան է, ոչ թե վայր, որտեղ հինգ տարի կարելի է թաքնվել օրենքից»:

Սահմանադրության փոփոխությունները, որոնք վերացնում են խորհրդարանական անձեռնմխելիությունը, ուժի մեջ են մտնում 2020 թվականից: 404 պատգամավորից օրինագիծը աջակցել են 373 խորհրդարանականներ: Ոչ ոք դեմ հանդես չի եկել, երեք օրենսդիր մնացել է ձեռնպահ: Քվեարկությանը չի չմասնակցել Վիկտոր Մեդվեդչուկի «Ընդդիմության պլատֆորմ » ընդդիմադիր կուսակցությունը:

Նոր օրենքը նախատեսում է վերացնել երկրի Սահմանադրությունից այն դրույթը, որով պատգամավորները չեն կարող հետապնդվել կամ ձերբակալվել առանց Ռադայի համաձայնության:

Միևնույն ժամանակ պատգամավորները չեն հետապնդվի խորհրդարանում և նրա մյուս մարմիններում քվեարկության կամ հայտարարությունների համար, սակայն օրենքի առջև պատասխանատու կլինեն վիրավորանքի կամ զրպարտության դեպքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG