«Որպես կուսակցության նախագահ ես քաղաքական խորհրհդի նիստին առաջադրեցի Գիորգի Գախարիայի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և ստացա աջակցություն: Մենք հանդիպում ունեցանք խորհրդարանական մեծամասնության հետ և այս որոշումը հարցականի տակ չդրվեց»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Բախտաձեն պաշտոնից հեռանալուց հայտարարել էր, որ իրականացրել է իր առաքելությունը և զգուշացրել երկրում պառակտվածության վտանգի մասին: Նա կոչ է արել ապահովել արդար ընտրություններ Վրաստանում:
Սպասվում է, որ Վրաստանի խորհրդարանը կհաստատի Գիորգի Գախարիայի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում: «Վրացական երազանք»-ն ունի մեծամասնություն երկրի օրենսդիր մարմնում:
Իր հերթին Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել իր թեկնածության առաջադրման համար և հայտարարել կառավարության կազմում փոփոխությունների մասին, որոնք ըստ Գախարիայի կուժեղացնեն կառավարությունը:
Նա առաջարկել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնին նշանակել ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիային, իսկ նախկին վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիին առաջարկել է զբաղեցնել պաշտպանության նախարարի աթոռը:
Facebook Forum