Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակչությունը նախապատրաստվում է Դորիան անունը կրող ծովամրրկի հարվածներին: Այն արդեն հարվածել է Բահամյան կղզիներին:
Փորձագետները հույս ունեն, որ ծովամրրկի ուժգնությունը կթուլանա, երբ այն հարվածի ամերիկյան ափամերձ շրջաններին:
«Դա չի նշանակում, սակայն, որ այն վտանգավոր չէ: Իրականում ծովամրրիկի քամիները կհարվածեն Ֆլորիդայի ափամերձ շրջաններին, որին կարող են հետևել հորդառատ անձրևներ: Ծովամրրիկը շարժվում է դեպի հյուսիս»,- ասում է ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին Մաքալենանը:
Մի շարք շրջանների հետ մեկտեղ հարվածների կարող են ենթարկվել նաև Ջորջիա և Հարավային Քարոլինա նահանգները: Չեն բացառվում ջրհեղեղներ ու ենթակառուցվածքների վնասում: Քևին Մաքալենանը կոչ է անում հարավ-արևելյան նահանգների բնակչությանը պատրաստ լինել հոսանքազրկումների:
Դորիանի պատճառով ամերիկյան ռազմանավերը հեռացել են Ֆլորիդայի ափերից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մտահոգված է ծովամրրկի հարցում:
«Սա կարծես թե մեր պատմության ամենաուժեղ ծովամրրիկն է: Դա խնդիր է»,- ասել է նախագահը:
Իշխանությունները բնակչությանը կոչ են անում պատրաստվել ուժեղ քամիների ու հորդառատ անձրևեներին, որոնք կարող են երկար տևել։:
Facebook Forum