Մատչելի հղումներ

Դեպի ԱՄՆ տանող ճանապարհին միգրանտների տառապալից ուղին


ԱՄՆ-ի հարավային սահմաններից այս երկրի տարածք մուտք գործելու նպատակ ունեցող անձինք հիմնականում Գվատեմալայից են, Հոնդուրասից ու Էլ Սալվադորից։ Սակայն ինչպես ԱՄՆ-ի սահմանային վերահսկողության ծառայությունն է տեղեկացնում, ընթացիկ տարված ընթացքում այստեղից ԱՄՆ-ի սահմանը հատելու նպատակ ունեցող անձինք եկել են 5Օ տարբեր երկրներից։

Այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի հարավային սահմաններին կալանավորած 51 հազար անձանցից 2ՕՕՕ-ը Հայիթիից են, 17ՕՕ-ը՝ աֆրիկյան 36 տարբեր երկրներից։

Ինչպես սահմանային վերահսկողության ծառայության աշխատակիցներն են ասում, դրա պատճառն այն է, որ սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն այն մասին, թե իբր Դել Ռիո գետի ափամերձ Մեքսիկայի Ակունա քաղաքի մոտով անցումն ամենաանվտանգն է։
Նման անհեթեթ տեղեկությունները հաճախ են դառնում դժբախտության պատճառ։ Դել Ռիո գետի այս հատվածի մասին նման տեղկություններ ստացած Ջուլիան այստեղ է հասել Կոնգոյից 2Օ14 թվականին։ Այստեղ մի քանի օր անց սպանել են նրա որդուն։ Այժմ նա վախենում է, որ գողերը, որոնք տուն են մտնում նույնիսկ տանիքներից, կարող են վնասել նաեւ իրեն ու բռնաբարել իր երկու դուստրերին։

Մեքսիկայի հարավային սահմանում, Գվատեմալայում այս պահին շարունակ աճում է Աֆրիկայից ու Հայիթիից կուտակված միգրանտների թիվը, որոնք սպասում են դեպի հյուսիս իրենց երթը շարունակելու համար տարանցիկության իրավունքին։
Իսկ նրանք, ովքեր ի վերջո կարողանում են անցնել ԱՄՆ-ի սահմանը եւ դուրս գալ կալանատներից, կանգնում են այլ մարտահրավերների առջեւ։ Ամենամեծ խնդիրներից մեկը կացարան գտնելն է։ Ամենադժվարն աֆրիկացիների համար է, որոնց համար միակ հնարավորությունը մնում է եկեղեցին, քանի որ ի տարբերություն կուբացիների, վենեսուելացիների ու այլոց, նրանք այստեղ դեռեւս չունեն բարեկամներ, ազգականներ կամ ընկերներ։ Նրանցից շատերի գործերն էլ շարունակում են մնալ Մեքսիկայում, որտեղ իշխանությունները կարող են նրանց տալ Մեքսիկայում կեցության իրավունք։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ից նրանք պարտավոր են վերադառնալ Մեքսիկա, ինչը չի եղել նրանց երազանքը։ Ավելին, ասում են նրանք, այնտեղ վերադառնալով, իրենց կյանքը դրվում է վտանգի տակ։

Այնպես որ, դեպի ԱՄՆ միգրանտների հոսքը անցնում է ոչ միայն սահամանամերձ գետերի, լեռների ու տափասանների, այլ նաեւ պետական խիստ օրենքների ու սահմանափակումների միջով, հատկապես ՝՝Մնա Մեքսիակայում՛՛ անվանումը ստացած օրենքի արդյունքում, երբ Մեքսիկայի տարածքով այլ երկրներից ԱՄՆ ժամանած մեծաթիվ միգրանտներ ԱՄՆ-ից հետ են ուղարկվում Մեքսիկա, այստեղ բնակվելու ու աշխատելու համար։



XS
SM
MD
LG