Մատչելի հղումներ

Քրիստոնյաների ներգրավվածությունը Հոնկոնգի զարգացումներում


Հոնկոնգում ընթացող քաղաքական զարգացումներում ու փողոցային բողոքի ելույթներում կարևոր տեղ են զբաղեցնում քրիստոնյաները, ովքեր հանդես են գալիս խաղաղ փոփոխությունների օգտին:

Հոնկոնգում կասկածյալ անձանց Չինաստանին արտահանձնելու օրինագիծը մոբիլիզարցրել է Հոնկոնգի ողջ հանրությանը, որոնց մի հատվածը տեղի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչներն են:

Վերջիններս ջատագովում են խաղաղ միջոցներով խնդիրը կարգավորելու օգտին և այս ուղղությամբ՝ դիմում մի շարք քայլերի:

«Մենք շրջում ենք փողոցներով և ստուգում, թե որտեղ են կուտակված ոստիկանները: Այնուհետև այս տեղեկությունը տեղադրում ենք համացանցում»,- ասում է Հոնկոնգի քրիստոնեական հաստատության ներկայացուցիչ Թերենս Լային:

Հիմնական նպատակն է խուսափել զոհերից, վիրավորներից, ձերբակալություններից ու բախումներից: Մի շարք հոգևոր հայրեր և եկեղեցու ծառայողներ են ընդգրկված այս նախաձեռնություններում:

Քրիստոնյաները նախկինում ևս ակտիվորեն ներգրավված են եղել Հոնկոնգի ժողովրդական պայքարում: Բապտիստական հոգևոր հայր Չու Հյու Մինգը հինգ տարի առաջ ակտիվորեն ներգրավված էր Occupy Central շարժման մեջ, որը զանգվածային ցույցերի ալիք էր բարձրացրել:

Այսօր ավելի ու ավելի շատ քրիստոնյա անհատներ են միանում շարժմանը, իսկ քրիստոնեական եկեղեցիները՝ մտահոգություն հայտնում բռնությունների կապակցությամբ:

Հիշեցնենք նաև, որ Հոնկոնգի ղեկավար Քերի Լամը կաթոլիկ է: Նախկինում շատ քրիստոնյաներ աջակցում էին նրան, սակայն այսօր շատերը դարձել են ընդդիմադիրներ, քանի որ կտրականապես դեմ են արտահանձման մասին նախաձեռնությանը:

Քրիստոնեական հիմնը դարձել է այսօր Հոնկոնգի այս ժողովրդավարական շարժման ոչ պաշտոնական օրհներգը:

Այս պահին արտահանձման մասին օրինագիծը կասեցված է, սակայն շարունակում է մնալ օրակարգում: Քրիստոնյա հոգևոր հայրերն ու եկեղեցիների ներկայացուցիչները հաճախ հանդես են գալիս որպես միջնորդներներ՝ կոչ անելով բարեփոխումներ իրականացնել Հոնկոնգում:

Facebook Forum

XS
SM
MD
LG