Մատչելի հղումներ

Գրենլանդիան Երկիր մոլորակի համար ահեղ դատաստանի նախանշան է


Գիտնականները նախազգուշացնում են, որ Գրենլանդիայի հալվող ձյան շերտը ահեղ դատաստանի նշաններ է պարունակում։ Այս տարվա ամռան ռեկորդային բարձր ջերմության պատճառով սառցի շերտը հալվել է շատ ավելի արագ, քան նախորդ տարիներին։

DC-3 մակնիշի օդանավը Երկրորդ աշխարհամարտի տարիներին պատրաստված օդանավի կրկնօրինակն է, որի ներկա առաքելությունը նույնպես կարելի է պատերազմական համարել, պատերազմ ընդդեմ ոչ թե մարդկային ոսոխի, այլ՝ երկրագնդի արագ ջերմացման։

Գիտնականներն ասում են, որ հատուկ սարքավորումներով լցված հսկա արկղերն են իրենք նետում օվկիանոսի մեջ՝ պարզելու համար համաշխարհային ջրերի ջերմացման արագությունը։

Գրենլանդիայի սառցադաշտերի հալման արագությունն ուսումնասիրող նախագծի գիտնականներից Ջոշ Ուիլիսն ասում է, որ իրենք փորձում են պարզել, թե որն է ավելի մեծ վտանգ համարվում սառցադաշտերի համար, տաք օդը՝ վերեւի՞ց, թե՞ տաքացող ջուրը՝ ներքեւից։

Գիտնականի խոսքերով, կապույտ արկղերն իջնում են 7ՕՕ-ից մինչեւ 1ՕՕՕ մետր ու ցույց տալիս տվյալներ այն մասին, որ սառցի այս շերտն այստեղ հալվում է 6 անգամ ավելի արագ, քան դա տեղի էր ունենում 2Օ տարի առաջ։

՝՝Բառիս բուն իմաստով Գրենլանդիան հալվում է մեր աչքի առջեւ, ինչն իր մեծ ազդեցությունն է գործում ամբողջ մոլորակի վրա։ Միլիարդավոր տոննա կշռող սառցի կորուստը օվկիանոսի ջրերի մակարդակը բարձրացնում է նկատելիորեն՛՛, ասում է նա։

՝՝Եթե սա շարունակվի այնպես, ինչպես տեղի է ունենում անցյալ 5Օ-ից 1ՕՕ տարիների ընթացքում, ամբողջ մոլորակում առափնյա քաղաքներում բնակվող միլիարդավոր մարդիկ կհայտնվեն վտանգի ներքո՛՛, ասում է գիտնականը։

ՆԱՍԱ-ին պատկանող հետազոտական այս կենտրոնը նախազգուշացնում է, որ եթե հալման ընթացքը շարունակվի նույն արագությամբ, կլիմայական փոփոխությունը կոչնչացնի կյանքը Երկիր մոլորակում։

Բարձրացող ջրերի պատճառով Ինդոնեզիան արդեն հայտարարել է իր մայրաքաղաքը Ջաքարթայից Բորնեո կղզին տեղափոխելու ծրագրերի մասին։
Գիտնականներն աշխարհի երկրների ղեկավարներին հորդորում են շտապել, այլապես կլինի ուշ, շատ ուշ։

XS
SM
MD
LG