ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպումից հետո հույս են հայտնել, որ միասնաբար կնվազեցնեն լարվածությունը Իդլիբի նահանգում:
«Իդլիբի գոտիում իրավիճակը լուրջ մտահոգում է մեզ և մեր թուրք գործընկերներին»,- նշել է նախագահ Պուտինը:
Նա ընդգծել է, որ իրենք հասկանում են թուրքական կողմի մտահոգությունները՝ կապված հարավային սահմանի անվտանգության հետ՝ ընդգծելով դրանց արդարացի լինելը:
Ռուսաստանի առաջնորդը հատնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել միասնական քայլեր ձեռնարկելու հարցում ՝ Իդլիբում իրավիճակը կայունացնելու համար, սակայն չի տրամադրել որևէ այլ մանրամասներ:
Հիշեցնենք, որ Իդլիբի շրջանում ռուսական աջակցության ներքո գտնվող նախագահ Ասադի ուժերը սկսել են ռազմական գործողություններ ընդդեմ ընդդիմադիր զինյալների: Այստեղ են գտնվում նաև թուրքական ստորաբաժանումները:
Նախագահ Էրդողանն իր հերթին հայտնեց, որ թուրքական կողմը կդիմի բոլոր անհրաժեշտ քայլերի իրենց ստորաբաժանումների անվտանգությունն ապահովելու համար:
Երկու նախագահները քննարկել են նաև տեխնոլոգիայի ասպարեզում համագործակցության հեռանկարները: Առաջնորդներն այցելեցին MAKS-2019 տեխնոլոգիական ցուցահանդեսը Մոսկվայում:
«Մենք կարող ենք միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ մեր փորձն առավել արդյունավետ է եւ պահանջված», - նշել է Վլադիմիր Պուտինը:
Facebook Forum