Մատչելի հղումներ

Պառակտում Ռուսաստանին Մեծ Յոթնյակի գագաթաժողովին հրավիրելու հարցում


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը հայտարարել է, որ եվրոպական մայրցամաքը երբեք չի լինի կայուն և անվտանգ, եթե չկարգավորվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս հարցը արծարծվել է Մեծ Յոթնյակի վերջին գագթաժողովին:

Չնայած Մոսկվան շարունակում է միջամտել Ուկրաինայի գործերին և աջակցել Արևելյան Ուկրաինանում անջատողական ուժերին՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդները ՄԵծ Յոթնյաի վերջին գագաթաժողովին հանդես եկան Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին:

«Կարծում եմ մենք պետք է կառուցենք անվտանգության և վստահության նոր մոդել Եվրոպայում: Եթե չկարգավորենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խաղաղ հիմքերի վրա, եվրոպական մայրցամաքը երբեք չի լինի կայուն և անվտանգ»,- ասել է նախաահ Մաքրոնը

Սակայն ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել է Ռուսաստանին Մեծ Յոթնյակի գագաթաժողովին հրավիրելու առաջարկը: Փոխարենը նա առաջարկել է գագաթաժողովին հրավեր ուղարկել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:

Ռուսաստանին հրավիրելու դեմ է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիան: Լոնդոնի հարաբերությունները Մոսկվայի հետ սրվել են դեռևս 2018 թվականին ռուս նախկին լրտեսին թունավորելու դեպքից հետո: Լոնդոնն այս հարցում մեղադրում է Մոսկվային:

Ֆրանսիային նախագահ Մաքրոնն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող հրավիրվել որպես լիիրավ անդամ այս խումբ՝ հաշվի առնելով Մոսկվայի գորոծողությունները Մեծ Բրիտանիայում և Ուկրաինայում, սակայն վերջինիս վանումը Եվրոպայից, ըստ ֆրանսիացի առաջնորդի, հանդիսանում է ռազմավարական սխալ: Ֆրանսիան պատրաստ է առաջ շարժվել, եթե Ռուսաստանը համապաստախանեցնի իր գործողությունները Ուկրաինայում հակամարտության կարգավորման չափանիշներին:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ ամիս կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդիպումը Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման նպատակով:

Այս օրերին Ուկրաինայում գտնվող ԱՄՆ-ի նախագահի ազգայն անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն իր հերթին նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ չէ: Նա կոչ է արել նախագահ Զելենսկուն չդիմել կտրուկ գործողությունների երկրի արևելքում ու հայտնել, որ նախագահ Թրամփը կհանդիպի Ուկրաինայի առաջնորդի հետ այս շաբաթ Լեհաստանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG