Մատչելի հղումներ

Բոլթոնն այցելում է Ուկրաինա, Բելառուս ու Մոլդովա


Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Ուկրաինա: Սա ամերիկացի առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Ուկրաինա Վոլոդմիր Զելենսոկու նախագահության ընթացքում: 

Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունն իր թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցին Կիև՝ ընդգծելով, որ վերջինս Ուկրաինա է ժամանել աջակցելու Ուկրաինայի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և Կիևի որդեգրած եվրո-ատլանտյան ուղեգիծը:

Նախօրեին Բոլթոնն իր աջակցությունն էր հայտնել նաև նախագահ Զելենսկու ջանքերին բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, ինչպես նաև ավելի հզոր ու բարեկեցիկ Ուկրրաինա կառուցելու տեսլանկանին:

Հայտնի դարձավ նաեւ, որ այս շաբաթվա վերջին կկայանա Բոլթոնի այցելությունը Բելառուս, ուր Սպիտակ տան ներկայացուցիչը կհանդիպի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյին:

Սա ամերիկա-բելառուսական հարաբերությունների բարձրագույն կետն է վերջին 20 տարիների ընթացքում:

Օգոստոսի 29-ին Բոլթոնը կայցելի նաև Մոլդովայի մայրաքաղաք Քիշինև:

Արևելյան Եվրոպա Բոլթոնի այս այցն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, որը վերջին տարիներին ջանքեր է գործադրում հետխորհդային երկրներում իր ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Բելառուսի հետ Մոսկվան ստորագրել է Միութենական պետության մասին պայմանագիր դեռևս 1990-ականներին: Այն սակայն մնացել է թղթի վրա:

Ուկրաինայի հետ Մոսկվայի հարաբերությունները սրվել են 2014 թվականին Ղրիմի բռնակցման և դրան հաջորդած Արևելյան Ուկրաինայի պատերազմի պատճառով, որը խլել է շուրջ 13 հազար մարդու կյանք:

Բոլթոնի այցին նախորդել էր Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի հայտարարությունը, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կհանդիպեն հաջորդ ամիս՝ Արևելյան Ուկրաինայում հակամարատությունը դադարեցնելու նպատակով: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այդ ուղղությամբ առկա են դրական նախադրյալներ: Հայտնի է, որ հանդիոպումը կկայանա սեպտեմբերին, սակայն հստակ օր դեռևս չի նշվում:

Facebook Forum

XS
SM
MD
LG