Ավելի մաքուր էլեկրտրաէներգիյի աղբյուրներին անցումն աշխարհի տարբեր վայրորում ստեղծում է բարդություններ՝ կապված տեղի տնտեսության հետ: Դրա օրինակներից է Կոլորադո նահանգի Քրեյգ բնակավայրը, ուր տեղի ջերմակայանը աշխատում է ածուխի միջոցով: Այստեղ են աշխատում այս 9,000 բնակիչ ունեցող ավանի շուրջ 300 բնակիչներ:
«Եթե այս ջերմակայանը դադարի գործելուց, ինչպե՞ս եմ ես վաստակելու գումար իմ ընտանիքին պահելու համար: Ի՞նչ տեղի կունենան իմ համայնքի հետ: Կոլորադոյի Քրեյգ համայնքը վտանգի տակ է»,- ասում է Մեթ Քինչելոյը, ով Քրեգի ջերմակայանի էլեկտրատեխնիկն է:
Կոլորադո նահանգում սուր են դրված մի շարք բնապահպանական հարցեր կլիմայի փոփոխման պատճառով: Այստեղ նախատեսված է կրճատել ջերմոցային գազերի արտանետոմները 90 տոկոսով մինչև 2050 թվականը: Այս նպատակը ձևակերպված է օրենսդրորեն: Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ՔեյՍի Բեքերը այս օրենքի կողմնակիցն է:
Դրա արդյուքում ստեղծվել է առաջին կառավարական մարմինը, որը կապահովի անցումն այն համայնքներում, ուր ածուխը հիմնական էլեկտրականության աղբյորն է: Արդյուքում ածուխի միջոցով աշխատող ջերմակայանը օրինակ պետք է փակվի:
Դա անհանգստություն է առաջացնում այս ոլորտի աշխատողների մոտ: Մեթ Քինչելոին վստահ չէ, թե արդյոք ուսումնասիրվել են բոլոր մանրամասները:
Սակայն դեռևս ժամանակ կա: Ջերմակայանը անմիջապես չի փակվելու, այլ՝ աստիճանաբար: Այսօր աշխարհը քայլ առ քայլ հետ է կանգնում ածուխի օգտագործումից, և Կոլորադոն կարող է դառնալ դրա վառ օրինակը:
Facebook Forum