Մատչելի հղումներ

Ինչ է սպասվում Մեծ Յոթնյակի գագաթաժողովին


Մոտ օրերին տեղի կունենա Մեծ Յոթնյակի գագաթաժողովը, որտեղ կքննարկվեն մի շարք գլոբալ մարտահրավերներ: Գագաթաժողովը տեղի կունենա Ֆրանսիայում: Արծարծվում է գագաթաժողովին նաև Պուտինին հրավիրելու թեման: 

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համաձայնվել են, որ անհրաժեշտ է Ռուսաստանի նախագահին հրավիրել 2020 թվականի Մեծ Յոթնյակի գագաթաժողովին: Այդ մասին տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ կաջակցի Պուտինին հրավիրելու գաղափարը, եթե լինի նման առաջարկ: Պուտինին հրավիրելու գաղափարը սատարել է նաև Ֆրանսիայի առաջնորդ Մաքրոնը: Սպասվում է, որ այս հարցը կքննարկվի գալիք գագաթաժողովին:

Շաբաթ օրը Ֆրանսիայի Բիարիցը կհյուրընկալի միջազգային այս խոշոր հավաքը, որի օրակարգում են բազմաթիվ գլոբալ մարտահրավերներ և խնդիրներ:

Գաթաժողովի օրակարգային թեմաներից է գլոբալ տնտեսկան իրավիճակը: Այսօր ԱՄՆ ու Գերմանիայում նկատվում են հնարավոր տենտեսական անկման ազդանշաներ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմն ու մաքսային նոր վճարումների սահմանումը բազմաթիվ մտահոգություններ են առաջացնում, հատկապես եվրոպական երկրներում:

Տնտեսական հարցերի հետ մեկտեղ գագաթաժողովի մեկ այլ կարևոր հարցերից է կլիմայի փոփոխությունը:

Անցած տարի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի շուտ լքեց Կանադայում ընթացող Մեծ Յոթնյակի գագաթաժողովը՝ հրաժարվելով ստորագրել ամփոփոիչ հռչակագիրը: Վերլուծաբանների կարծիքով այս տարի Ֆրանսիան լծվել է ԱՄՆ-ի լիարժեք մասնակցությունը ապահովելու գործին:

Գագաթաժողովի մեկ այլ կարևոր թեմաներից են անվտանգության հետ կապված հարցերը, ներառյալ Հյուսիսային Կորեայի ու Իրանի շուրջ զարգացումները: Դրան ավելանում են նաև Հոնկոնգում և Ռուսաստանում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերն ու դրանց բռնաճնշումները:

Երկկողմանի ձևաչափի հանդիպումներից առանձնանում է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջին հանդիպումը նախագահ Թրամփի հետ: Երկու առաջնորդները հույս ունեն, որ իրենց երկրները կստորագրեն առևտրային համաձայնագիր:

Facebook Forum

XS
SM
MD
LG