Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան նորից փորձարկել է բալիստիկ հրթիռներ


Հյուսիսային Կորեան արձակել է մոտ նշանառության եւս մի քանի հրթիռներ: Ըստ Հարավային Կորեայի զինված ուժերից ստացված հաղորդագրությունների, հրթիռներն ուրբաթ օրն ուղղվել են դեպի իր արեւելյան ափերին մոտ գտնվող ծովային տարածքները: Սա ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ ռազմական խաղերի նկատմամբ Փհենյանի զայրույթի հերթական դրսեւորումն է:
Հյուսիսն անցած երեք շաբաթների ընթացքում իրականացրել է նույն հեռահարության վեց հրթիռների փորձարկում, այսպիսով վերադառնալով սադրիչ քայլերի իր քաղաքականությանը եւ մերժելով Սեուլի կամ Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու առաջարկները:

Նույն օրն ավելի ուշ Հարավային Կորեայի անվտանգության խորհուրդը հրավիրել է արտակարգ հանդիպում ու կոչ արել Հյուսիսին դադարեցնել հրթիռների թռիչքը եւ նախազգուշացրել, որ նման գործունեությունը կարող է սրել ռազմական բնագավառում առկա լարվածությունը:

Ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների, Հյուսիային Կորեան չունի բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնելու իրավունք: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ինքն այս հարցում ‘’խնդիր’’ չի տեսնում, քանի որ, ըստ նրա, դրանք Միացյալ Նահանգներ հասնել չեն կարող:


XS
SM
MD
LG