Մատչելի հղումներ

Առանց աշխատանքի իրավունքի ԱՄՆ-ում աշխատում են հարյուր հազարավոր միգրանտներ


ԱՄՆ-ի Ներգաղթի եւ սահմանային վերահսկողության գործակալության կողմից վերջին շուրջկալների ժամանակ միայն Միսուրի նահանգի գյուղատնտեսական 7 ձեռնարկություններում ձերբակալել է 68Օ անձանց, որոնք չեն ունեցել աշխատանքի իրավունք։ Այս ձեռնարկություններից միյան մի քանիսի նկատմամբ են ներկայացվելու անօրինական եղանակով մարդկանց աշխատանքի ընդունելու մասին դաշնային օրենքները խախտելու մեղադրանքներ, քանի որ երբեմն դժվար է ապացուցել, որ աշխատանքի ընդունելիս տեղյակ են եղել, որ այս մարդիկ Միացյալ Նահանգներ են ժամանել անօրինական եղանակով։

Առանց փաստաթղթերի անձանց աշխատանքի ընդունելու համար ձեռնարկությունները տուգանվում են մեկ անձի դիմաց 1ՕՕ-ից 1Օ հազար դոլարի չափով։ Կրկնվելու դեպքում մեղավորները կարող են ազատազրկվել։
Ներգաղթի դեմ հանդես եկող կազմակերպությունները քննադատում են կառավարությանն այն բանի մեջ, որ չկան ձեռնարկությունների սեփականատերերի նկատմամբ ուժեղ վերահսկողության լծակներ, ինչի արդյունքում է մեծանում անօրինական փախստականության թիվը, ասում են նրանք։

Ներգաղթյալների իրավունքների պաշտպան խմբերն էլ բողոքում են, որ աշխատանքի ընդունված միգրանտներին այստեղ վերաբերվում են որպես հանցագործների։ Ձեռնարկատիրության շահերից հանդես եկողներն էլ պնդում են, թե հարկավոր է ավելացնել օրինական ներգաղթյալների թիվը, որպեսզի լրացվեն ԱՄՆ-ում աշխատանքի թափուր տեղերը։

Վերլուծաբաններից Ալեքս Նովրասթեի խոսքերով, պետք է տալ հնարավորություն, որ ԱՄՆ-ում աշխատանքի իրավունք ստանան ցածր ու միջին հմտություններ ունեցող բանվորները, որոնք կգան ժամանակավորապես աշխատելու, հետո՝ իրենց երկրները վերադառնալու իրավունք։

Ներգաղթի դեմ հանդես եկողները հարցականի տակ են դնում աշխատավորների պակասի մասին պնդումները ու իրենց հերթին պնդում, որ հարկավոր է խստացնել ձեռնարկատերերի նկատմամբ պատիժները, որպեսզի խուսափեն անօրինական փախստականներին աշխատանքի ընդունելու գայթակղությունից։

Սակայն ներգաղթի դեմ ու կողմ հանդես եկողները համամիտ են միայն մեկ հարցում, որ օրենքներն այստեղ անարդյունավետ կերպով են կիրառվում։ Ինչ վերաբերում է համակարգը բարեփոխելուն, կողմերի միջեւ այս հարցի շուրջ ընդհանուր համաձայնության նշաններ անգամ չկան։

XS
SM
MD
LG