Մատչելի հղումներ

Բայդընն առջեւում է, սակայն դառնում է որոշ չափով խոցելի


ԱՄՆ-ի նախագահական պայքարի այս փուլում դեմոկրատ թեկնածուներից ամենամեծ վարկանիշն ունեցող նախկին նախագահ Ջո Բայդընը հայտարարում է, որ եթե Թրամփը պաշտոնավարի եւս չորս տարի, նա մշտապես կփոխի ամերիկացիների բնույթն ու էությունը։

՝՝Այդ պատճառով մենք պիտի պարտության մատնենք Թրամփին 2Օ2Օ թվականին՛՛, հայտարարում է նա։

Վարկանիշով ամենաբարձր դիրքը զբաղեցնող Բայդընը, սակայն, կանգնած է ուժեղ մի քանի թեկնածուների թիրախի կենտրոնում։ Նրա համար ամենաուժեղ մրցակիցն այս պահին համարվում է սենատոր Էլիզաբեթ Ուորենը։

76-ամյա Բայդընը սակայն թույլ է տվել անզգույշ արտահայտություններ, որոնք մրցակիցներն օգտագործում են որպես քաղաքական զենք ընդդեմ նրա։

՝՝Աղքատ երեխաներըն այնքան պայծառ են ու տաղանդավոր, որքան սպիտակամորթ, հարուստ, սեւամորթ ու ասիական ծագումով երեխաները՛՛, հայտարարել էր Բայդընն իր հանդիպումներից մեկի ժամանակ։

Ինչպես քաղաքական վերլուծաբան Վանեսա Բիսլին է ասում, ՝՝Այնքան մեծ է Դեմոկրատական կուսակցության շրջանում այն համոզմունքը, որ Բայդընն է Թրամփին տապալելու ունակ ամենալավ թեկնածուն, որ չեն ցանկանում նրա խոսքերի մեջ գտնել սխալ արտահայտություններ։

Մեկ այլ վերլուծաբան՝ Քայլ Քոնդիկը կարծում է, թե չի բացառվում, որ անզգույշ արտահայտությունների ու նրա դեմ իր մրցակիցների կողմից իրականացվող քաղաքական հարձակումների արդյունքում նվազի աջակցությունը։

՝՝Հիմա դեմոկրատները չեն կարողանում լավ կողմնորոշվել՝ իրենց գլխավոր թիրախը պիտի լինի Դոնալդ Թրամփը, թե տնտեսական ու սոցիալական բարեփոխումները՛՛, ասում է վերլուծաբան Դարել Ուեսթը։
Այս երկընտրանքը նորից ի ցույց կդրվի, երբ Հյուսթոն քաղաքում սեպտեմբեր ամսին դեմոկրատները մասնակցեն իրենց երրորդ բանավեճին։

XS
SM
MD
LG