Մատչելի հղումներ

Հոնկոնգի օդանավակայանը վերսկսեց թռիչքները. Ցույցերը շարունակվում են


Հոնկոնգի միջազգային օդանավակայանը չորեքշաբթի օրը, երկու օր ընդմիջումից հետո, վերսկեց գործունեությունն այն բանից հետո, երբ ոստիկանական հատուկ ուժերը, բախումներ սկսելով ցուցարարների հետ, նրանց դուրս բերեցին օդանավակայանից։ Գործողությունների ժամանակ ոստիկանությունը կիրառել է մահակներ ու արցունքաբեր գազ։ Վերջիններս հակադարձել էին բեռանկիր սայլակներով՝ ուղեւորների մուտքն արգելելու համար։

Երկօրյա դադարի ընթացքում չեղյալ է հայտարարվել մի քանի հարյուր թռիչք։

Ինչպես ուղեւորներից շատերն են ասում, ցուցարարները մեկ սխալ են թույլ տվել՝ իրենց պահանջները ներկայացնելու համար, ասում են նրանք, ցուցարարները պիտի բողոքեին քաղաքի կենտրոնում ընդդեմ կառավարության, այլ ոչ թե ընդդեմ ուղեւորների։ ՝՝Այս ամենի մեղավորը մենք չենք, սակայն այսօր արդեն մենք ենք մեղադրելու ցուցարարներին՛՛, ասում են նրանք։

Իրադրությունն օդանավակայանում ավելի էր սրվել, երբ բողոքի ցույցի մասնակիցները ծեծի էին ենթարկել երկու անձանց՝ նրանց կասկածելով չինական գաղտնի գործակալներ լինելու մեջ։ Չինաստանն ավելի ուշ հայտարարել էր, որ նրանցից մեկը չինական Global Times թերթի լրագրող է։

Օդանավակայանի առումն արդեն 1Օ շաբաթ շարունակվող ցույցերի մաս է կազմում, բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները բողոքում են իրենց ժողովրդավարական ձեռքբերումներն ու ազատությունները Չինաստանի կողմից կասեցնելու փորձերի դեմ։

Հոնկոնգի հարցերով Չինաստանի պետական բյուրոն դատապարտում է բողոքի այս ակցիաները, դրանք անվանելով ՝՝ահաբեկչական բնույթի գործողություններ՛՛։

XS
SM
MD
LG