Մատչելի հղումներ

Ռուսաստանի բողոքի ակցիաների ժամանակ աճում է երիտասարդ ցուցարարների թիվը


Ռուսաստանում վերջին ժամանակներս նկատվում է քաղաքական բողոքի ցույցերում ավելի երիտասարդ անձանց ներկայությունը, երբ մինչեւ վերջերս նրանք հիմնականում ցուցաբերում էին անտարբերություն։

Ինչպես ավելի տարեց սերնդի ներկայացուցիչներն են ասում, 1991 թվականից ի վեր Ռուսաստանի երիտասարդները հիմնականում ցուցաբերել են անտարբերություն երկրում տիրող քաղաքական զարգացումների նկատմամբ։

Իրավիճակը սկսեց փոխվել 2Օ17 թվականից, երբ ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնիի հրավիրած ցույցերին մասնակցեցին աննախադեպ թվով երիտասարդներ։

Ինչպես երաժիշտ Արտեմի Տրոիցկին է ասում, ՝՝Մասամբ Նավալնիի ղեկավար դերի, մասամբ էլ Պուտինի վարչակարգի կոռուպցիոն համակարգի պատճառով երիտասարդները մի տեսակ արթնացան եւ տեսան, որ փողոցում բողոքի ակցիաները նաեւ իրենց կարիքն ունեն՛՛։

Ինչպես երիտասարդ ցուցարարներն են ասում, իրենց սերնդի մարդկանց մեծ մասն այլեւս չի աջակցում Պուտինին, եւ աջակցությունը համարում է ամոթ։

Նրանց զայրացրել են հատկապես վերջին ցույցերի ժամանակ իշխանությունների կողմից ցուցաբերված բռնությունները նրանց հանդեպ, ովքեր նրանց խոսքերով, դուրս են եկել փողոցներ արդար ընտրություններ անցկացնելու արդար պահանջով։

Այսօր Ռուսաստանի ճանաչված երաժիշտներից շատերն են կոչ անում իրենց երկրպագուներին մասնակցել ցույցերին՝ աջակցելու համար ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված Եգոր Ժուկովի նման անձանց, որոնց ձերբակալությունները ժողովրդի մեծամասնությունը համարում է քաղաքական բռնաճնշում։

Վերջին բողոքի ցույցին Մոսկվայում մասնակցում էր 6Օ հազար մարդ։ Ու չնայած այն հանգամանքին, որ ցույցն արտոնված էր իշխանությունների կողմից, ոստիկանությունը չխուսաբեց ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործելու քայլից։ Այդ օրն այստեղ ձերբակալվեց ավելի քան 13Օ մարդ։

XS
SM
MD
LG