Մատչելի հղումներ

Դեյթոնի զանգվածային սպանության գործում առաջին ձերբակալվածներ


Դեյթոն քաղաքում զանգվածային սպանություն իրականացրած երիտասարդի ընկերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ խոստովանել է, որ ինքն է գնել զենքն ու սպառազինությունը, որով իրականացվել են սպանությունները:

Միդվեստ քաղաքի դատախազությունը հայտնել է, որ Իթըն Քոլիենը խոստովանել է, որ ինքն է գնել զենքն ու զինամթերքը Դեյթոն քաղաքում զանգվածային սպանություն իրականացրած Քոնոր Բեթսիի համար: Քոլիենը այն պահել է իր բնակարանում, որպեսզի Բեթսիի ծնողները չհայտնաբերեն դրանք:

Իրավապահները մեղադրել են Քոլիենին, որ վերջինս զենք գնելու համար համապատասխան դաշնային ձև լրացնելիս, ստել է, որ չի օգտագործել մարիխուանա:

Օհայոյի Հարավային շրջանի դատախազ Բեն Գլասմանը ընդգծել է, որ հոգեակտիվ նյութերի օգտագործումն ու զենք պահելն ինքնին արդեն հանցագործություն է, և հետաքննությունը չի պատրաստվում անտեսել այդ փաստը: Դրա արդյունքում, ըստ դատախազի, Քոլիենը կկանգնի դաշնային դատարանի առջև:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Քոնոր Բեթսին զանգվածային սպանություն է իրականացրել Դեյթոն քաղաքում, որի արդյունքում զոհվել են նրա 22-ամյա քույրը Մեգան Բեթսին, և ևս 8 մարդ: 27 մարդ վիրավորվել է: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը սպանել է հրաձգին, երբ վերջինս փորձում էր մուտք գործել տեղի գարեջրատներից մեկը:

ԱՄՆ դատախազությունը հայտնում է, որ դեռևս չկան որևէ ապացույցներ, որ Քոլիենը տեղյակ է եղել Բեթսիի ծրագրերից: Իրավապահները զերծ են մնում սպանության դրդապատճառները հայտնելուց:

Facebook Forum

XS
SM
MD
LG