Մատչելի հղումներ

Թեժ նախընտրական նախնական պայքար ԱՄՆ-ում


ԱՄՆ-ում ընթանում է նախագահական քարոզարշավի նախնական փուլը: ԱՄՆ սենատոր Կալիֆոռնիա նահանգից Քամալա Հարիսն ակտիվացրել է իր քարոզարշավը

Այս օրերին ԱՄՆ սենատոր, Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամիլա Հարիսը հնգօրյա այցով Այովա նահանգում է:

Կալիֆոռնիացի սենատորը հանդիպում է ընտրողների հետ: Այս նահանգը կարևոր տեղ է զբաղեցնում դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու ընտրելու հարցում: Սենատոր Հարիսը տրամադրված է շարունակել պայքարը՝ կուսակցությունը 2020 թ. նախագահական ընտրություններին առաջնորդելու համար:

«Սա կարևոր պահ է մեր երկրի պատմության մեջ: Մեզանից յուրաքանչյուրը մի պահ պետք է հայացք գցի հայելու մեջ և հարց տա ինքն իրեն ՝ ովքեր ենք մենք: Կարծում եմ՝ մենք բոլորս մասամբ գիտենք պատասխանը՝ մենք ավելի բարձր ենք, քան այն, ինչ կատարվում է»,- ասում է նա:

Reuters/Ipsos համատեղ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ այս պահին Ջո Բայդենը շարունաում է գլխավորել Դեմոկրատական կուսակցության թեկնածուների ցուցակը: Նրան է աջակցում հարցման մասնակիցների 22 տոկոսը: Այս ցուցանիշը չի փոխվել նախորդ ամսվա հետ համեմատած: Այս նույն ընթացքում 54 ամյա Հարիսի սատարողների թիվը նվազել է՝ հասնելով 5,7 տոկոսի:

Սակայն Այովա նահանգում ընթացող վերջինիս քարոզարշավը նրա վարկանիշի աճի նշաններ է ցույց տալիս: Մեկ այլ հարցման տվյալներով նա այստեղ ստացել է 11 տոկոս՝ զիջելով միայն Ջո Բայդենին և սենատոր Էլիզաբեթ Ուորանին:

Շաբաթ օրը հայտնի դարձավ , որ նրա թեկնածությունն են սատարում Սյու և Բոբ Դվորսկիների զույգը, ովքեր ազդեցիկ գործիչներ են նահանգում: Վերջիններս 2008 թվականին աջակցել են նախագահ Օբամային, իսկ 2016-ին ՝ Հիլարի Քլինտոնին Բերնի Սանդերսի դեմ պայքարում:

Facebook Forum

XS
SM
MD
LG