Մատչելի հղումներ

Եվրոպական երկրները հրաժարվում են ընդունել փրկված ներգաղթյալներին


Իսպանական Open Arms մարդասիրական հասարակական կազմակերպությունը շարունակում է փրկարարական աշխատանքներ իրականացնել Միջերկրածովում՝ անօրինական ներգաղթյալներին փրկելու ուղղությամբ:

Թվիթերյան գրառման միջոցով իսպանական Open Arms մարդասիրական հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ երկու ներգաղթյալ կանայք իրենց ընտանիքներով էվակուացվել են ներգաղթյլաներ տեղափոխող նավից: Կանանց մոտ հայտնաբերվել են առողջական խնդիրներ:

Նրանք տեղափոխվել են Մալթայի հիվանդանոցներից մեկը, ուր նրանց տրամադրվել է բժշկական օգնություն:

The Open Arms-ը շարունակում է փնտրել անվտանգ նավահանգիստ շուրջ 121 ներգաղթյալների համար, որոնց կազմակերպությունը փրկել է 11 օր առաջ: Ներգաղթյալների մեկ այլ խումբ՝ շուրջ 39 մարդ, փրկվել է օգոստոսի 10-ին: Մալթայի իշխանությունները համաձայնվել են ապաստան տրամադրել 39 ներգաղթյալների, սակայն կազմակերպությունը մերժել է առաջարկը:

Վերջին տարիներին եվրոպական երկրները շարունակաբար մերժում են տրամադրել նավահանգիստ փրկված ներգաղթյալմներին՝ չցանկանալով պատասխանատվություն ստանձնել նրանց համար: Արդյունքում հասարակական կազմակերպությունները ստիպված են լինում փրկված ներգաղթյալներին օրեր շարունակ պահել բաց ծովում նավերի վրա մինչև վերջնական որոշման կայացումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG