Մատչելի հղումներ

Զենքերի վաճառքը`որպես կռվախնձոր կողմնակիցների ու դրա դեմ պայքարողների համար


Վերջին տվյալների համաձայն, Օհայոյում ու Թեքսասում իրականացված զանգվածային սպանությունների արդյունքում մարտական զենքի կիրառմանբ 31 մարդ է զոհվել:

Հասարակական ուժեղ ճնշումը ստիպեց նախագահ Թրամփին խոստանալ դիմել նման հարձակումները կասեցնելու գործողությունների: Սակայն չկարեւորեց զենքերի վաճառքի վրա մեծ վերահսկողություն սահմանելու պահանջը, եւ հայտարարեց, որ ‘’հոգեկան հիվանդություններն ու ատելությունն են սեղմում հրացանի ձգանը’’: Նա հանդես եկավ մտավոր խնդիրներ ունեցող անձանց զենքի վաճառքի մասին օրենքում խստություն իրականացնելու կոչով:
Սակայն, ըստ զենքի վերահսկման հարցերով ակտիվիստների ու առողջապահության համակարգի մասնագետների, միայն մտավոր խնդիրներ ունեցողների վրա կենտրոնանալով, խնդիրը չի լուծվի:
Նրանցից Ջոշուա Հորվիցի խոսքերով, այս հանցագործությունները ծնվում են ատելության հողի վրա, ‘’իսկ ատելությունը հիվանդություն չէ’’, ասում է նա:
Քննադատներն ասում են, թե նախագահի խոսքերը չեն էլ համապատասխանում նրա գործողություններին: Նրանք հիշեցնում են, որ Թրամփի վարչակազմն էր, որը չեղարկեց մտավոր խնդիրներ ունեցող անձանց կողմից զենք կրելու մասին սահմանափակումների օրենքը:

Այլոք ասում են, թե միայն մտավոր հիվանդությունների վրա կենտրոնանալու հանգամանքն անտեսում է մյուս գործոնները, այդ թվում այն հանգամանքը, որ ամերիկացիները որեւէ դժվարության առջեւ չեն կանգնում բարձր հզորության հարձակողական զենքեր գնելու հարցում:
‘’Իսկ եթե ուզում եք ինչ որ մի բան անել հրազենային հարձակումների հարցում, մի բան պետք է սկսել անել զենքերի հարցում’’, ասում է Հորվիցը:
Դոնալդ Թրամփն աջակցում է զենքի գնորդի տվայլներն ուսումնասիրելու մասին առաջարկը, իսկ քաղաքականապես բաժանված Կոնգրեսը դժվար թե ընդունի նման որոշում: Սակայն, եթե դանշանային մակարդակով դա չի հաջողվում անել, այդ մասին օրենք կարող են ընդունել նահանգներն ինքնուրույն կերպով:


ԱՄՆ-ի տասնյոթ նահանգներում արդեն իսկ կան ընդունված օրենքներ, որոնք թույլ են տալիս իշխանություններին զենքերն առգրավել այն աձանցից, ովքեր կարող են վտանգ ներկայացնել ուրիշների եւ իրենք իրենց համար:

XS
SM
MD
LG