Մատչելի հղումներ

Երկու միլիոն մահմեդական մասնակցում է այս տարվա Հաջի ուխտագնացությանը


Ավելի քան երկու միլիոն մահմեդական մասնակցում է ավանդական Հաջի ուխտագնացությանը Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում:

Հավատացյալները ուրբաթ օրը սկսեցին ավանդական քայլքը Քաաբայի շուրջ ժամացույցի սլաքներին հակառակ: Դա քառակուսի տեսք ունեցող կառույց է, որը սրբություն է համարվում իսլամում:

Ի հավելում Քաաբայի շուրջ քայլերթի, հավատացյալները ջուր են խմում հանրահայտ Զամզամի ջրհորից, որը, ըստ իրենց ավանդության, ունի բուժիչ հատկություն: Դրա հետ մեկտեղ անցկացվում է խորհրդանշական սատանայի քարկոծման բեմադրություն:

Այս ուխտագնացությունը կարևոր տեղ է զբաղեցնում իսլամական կրոնում: Ընդունված է ասել, որ յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է առնվազն մեկ անգամ իր կյանքում կատարել Հաջի ուխտագնացություն դեպի Մեքքա:

Facebook Forum

XS
SM
MD
LG