Մատչելի հղումներ

Նախօրեին կալանավորված ներգաղթյալները ազատ են արձակվել


Նախօրեին դաշնային մարմինների կողմից Միսիսիպի նահանգի սննդի վերամշակման գործարաններում ձերբակալված 680 անօրինական ներգաղթյալներ ազատ են արձակվել մարդասիրական նկատառումներից ելնելով:

Ազատ արձակված ներգաղթյալները պետք է ներկայանան ներգաղթի հարցերով դատարան: Նրանց ճնշող մեծամասնությունը Լատինական Ամերիկայից է:

Ըստ ներգաղթի հարցերով դաշնային մարմնի աշխատակիցների, մնացած ձերբակալված ներգաղթյալմներին տեղափոխել են Լուիզիանա և Միսիսիպի նահանգների նախնական կալանքի վայրեր: Ոմանք էլ ստիպված են լինելու կրել իրենց տեղանքը բացահայտող հատուկ էլեկտրոնային սարքեր: Հիշեցնենք, որ ներգաղթի հարցերով մարմինը շուրջկալ էր կազմակերպել նահանգի 6 քաղաքների տարբեր սննդի գործարաններում:

Գործարանների սեփականատեր ընկերություները չեն մեկնաբանել տեղի ունեցածւը:

Ներգաղթի հարցերով պաշտոնատար անձինք տեղեկացրել են նաև, որ ձերբակալվածներից որեւէ մեկի գործը չի քննվել նոր կանոնակարգի համաձայն: Կանոնակարգն ուժի մեջ էր մտել հուլիս ամսից, սակայն դեռևս ամբողջապես չի յուրացվել ներգաղթի հարցերով գործակալների կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG