Մատչելի հղումներ

Ընտրելու կանանց իրավունքի 1ՕՕ տարին՝ ԱՄՆ-ում


Այս տարի լրանում է ԱՄՆ-ի սահմանադրության մեջ 19-րդ փոփոխությունն իրականացնելու 1ՕՕ տարին, փոփոխություն, ըստ որի երկրի կանայք ստացան քվեարկելու իրավունք։

Վաշինգտոնի Ազգային պահոցում է գտնվում սահմանադրության 19-րդ փոփոխության մասին փաստաթուղթը, որը Կոնգրեսն ընդունել էր ուղիղ 1ՕՕ տարի առաջ։

Ինչպես փոխարխիվագետ Դեբորահ Ուոլն է ասում, 19-րդ փոփոխությունը նահանգներին ու դաշնային կառավարությանը թույլ չէր տալիս ընտրելու իրավունքից որեւէ մեկին զրկել սեռական պատկանելության պատճառով։

Ցուցահանդեսում այցելուները ստանում են ամբողջ այն տպավորությունը, թե ինչ էր այդ իրավունքը նշանակում Ամերիկայի համար։
Նույնիսկ մինչեւ ընտրելու իրավունք ստանալը, կանայք ամերիկայում գործուն կերպով էին մասնակցում ժողովրդավարության կառուցմանը։
Հիշենք Ջանեթ Ռանքինին, որը 1916 թվականին ընտրվեց կոնգրեսական։ Այսինքն՝ նախքան սահամանադրական փոփոխությունը։
Հիշենք մյուս կանանց։ Նրանց, ովքեր ծառայում էին երկրին Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ աշխատանքներ տանելով Կարմիր խաչ կազմակերպությունում։

Ցուցահանդեսը նաեւ պատմում է կանանց առջեւ այսօր առկա խնդիրների ու դրանք լուծելու համար կանանց կողմից տարվող աշխատանքների մասին։
Ինչպես թանգարանի պաշտոնյան է ասում, չնայած հարյուր տարի առաջ ստացած իրավունքին, այդ իրավունքը միշտ չէ, որ երաշխավորված է, եւ սերնդեսերունդ ամրապնդվում է գործուն աշխատանքի արդյունքում։
Թանգարանի տեսուչներից Քորին Փորթերի խոսքերով էլ, ցուցահանդեսի ուղերձը հասանելի կարող է դառնալ այլ երկրներում ապրող կանանց համար։
Եվ ժողովրդավարությունն ամրապնդելու ու զարգացնելու գործում կանանց անցյալ ու ներկա մասնակցությունը շարունակում է մնալ ամերիկյան ավանդույթների անխախտ մասը։

XS
SM
MD
LG