Մատչելի հղումներ

Հատուկ գործողություններ անօրինական ներգաղթյալների դեմ


Ներգաղթի հարցերով դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են 700 անօրինական ներգաղթյալների Միսիսիպիում: Իրավապահները շուրջկալի են ենթարկել տեղի սննդի վերամշակման գործարանները: Այս գործողույթունը իր ծավալով ամենամեծն է վերջին 10 տարիների ընթացքում:

Բերման ենթարկելու գործողություններ տեղի են ունեցել նահանգի 6 քաղաքներում: Բերման ենթարկվածների հարազատներն ու մերձավորները կոչ էին անում իրավապահներին ազատ արձակել ձերբակալվածներին:

Ականատեսների վկայությամբ ներգաղթյալներից ոմանք փորձել են խուսափել իրավապահներից: Նրանց մեծ մասը Լատինական Ամերիկայից են:

Ներգաղթի հարցերով դաշնայիան ծառայությունը տեղեկացնում է, որ ձերբակալվեծները տեղափոխվել են տեղի ռազմակայան: Սննդի վերամշակման ընկերությունները չեն մեկնաբանել իրավապահների գործողությունները նրանց պատկանող գործարաններում:

Նախագահ Թրամփը անցած ամիս հայտարարել էր, որ շուրջկալներ կանցկացվեն ամբողջ երկրի տարածքում՝ հազարավոր անօրինական ներաղթյալներին բերման ենթարկելու նպատակով:

Facebook Forum

XS
SM
MD
LG