Մատչելի հղումներ

Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են բանակցել Սիրիայի անվտանգության գոտու հարցում


Թուրքիան և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցել Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ: Կողմերը արձանագրել են առաջընթաց բանակցություններում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց ստորաբաժանումները պատրաստ են գորոծողությունների:

«Մեր գործողությունների ծրագիրն ու ստորաբաժանումները պատրաստ են, սակայն մենք ցանկանում ենք գործել մեր դաշնակից ու բարեկամ Միացյալ Նահանգների հետ միասին»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլիսի Աքարը:

Թուրքիան ցանկանում է վերահսողության տակ վերցնել Սիրիայի հյուսարևելյան Քրդաբնակ շրջաները: Անկարան դիտարկում է տեղի քրդական ստորաբաժանումները որպես քրդական ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող ուժեր:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը անընդունեի է որակել Թուրքական ուժերի կողմից այս շրջաններ մուտք գործելն առանց անվտանգության երաշխիքների:

Facebook Forum

XS
SM
MD
LG