Մատչելի հղումներ

ԱՄՆ սպառնում է պատժել Մադուրոյին աջակցող երկրներին


Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցներ կկիրառի այն երկրի նկատմամբ, որը կաջակցի Նիկոլոս Մադուրոյին: Դրան նախորդել էր ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառումը Վենեսուելայի դեմ, որը Մադուրոյի կառավարությունը որակել է որպես  «հետագա բանակցությունների  լուրջ խոչընդոտ։

Վենեսուելայի հարցով Պերույում հրավիրված գագաթաժողովին ելույթով հանդես եկավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, ով ընդգծել է, որ Մադուրոյի կառավարության հետ գործարար կապեր ունեցող ցանկացած մեկը, պետք է զգուշանա Վաշնգտոնի պատժամիջոցներից:

«Այն ներառում է Վենեսուելայի կառավարությանը առնչվող բոլոր հարթակներին ՝ ներառելով օտարերկրյա կառավարություններ, կորպորացիաներ կամ անհատներ, ովքեր նպաստում են Մադուրայի ռեժիմի պահպանմանը», - հայտարարել է Բոլթոնը:

Նա կոչ է արել աշխարհի առաջնորդներին ավելի կոշտ գործողություններ իրականացնել Մադուրոյի նկատմամբ։

Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ում ԱՄՆ-ը և 50 այլ երկրներ ճանաչել են որպես Վենեսուելայի օրինական առաջնորդ, ողջունել է ամերիկյան կողմի կոշտ միջոցները:

Վենեսուելայի կառաավարությունն իր հերթին Վաշինգտոնի քայլերը որակել է որպես «ծայրահեղ ագրեսիա», որը կհանգեցնի քաղաքական երկխոսության տապալմանը:

Մադուրույի իշխանությունը նաև հայտնում է, որ ԱՄՆ տնտեսական էմբարգոն միտված է օրինականացնելու հանցավոր տնտեսական, ֆինանսական և առևտրային շրջափակումը, որին ենթարկվում է Վենեսուելան ու նրա բնակչությունը:

Բոլթոնն իր հերթին ընդգծել է, որ բացառություն են կազմում միայն սնունդի, դեղորայքի ու հագուստի մատակարարումները: Շուրջ 4 միլիոն Վենեսուելայի բնակիչներ լքել են երկիրը սննդամթերքի պակասի պատճառով: Այս արտագաղթը համարվում է Լատինական Ամերիկայի վերջին շրջանի պատմության մեջ բնակչության ամեռնամեծ արտահոսքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG