Մատչելի հղումներ

Չինաստան-ԱՄՆ առևտրային պատերազմի հետևանքները


Ամերիկյան ֆինանսական շուկան վերականգնվում է վերջին օրերին արձանագրված անկումից հետո: Դեկտեմբեր ամսից ի վեր սա գրանցված ամենամեծ անկումն էր։

Ամերիկյան շուկան պահպանում է անկայունություն օրերս գրանցված այս տարվա ամենամեծ անկումից հետո: Այն արձանագրվեց Չինաստանում արտարժույթի անկման արդյունքում:

Երեքշաբթի օրը Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլովն ընդգծել է, որ նախագահ Թրամփը ցանկանում է առևտրային համաձայնության հասնել Չինաստանի հետ: Նա ընդգծել է ամերիկյան կողմի պատրաստակամույունը շարունակելու բանակցությունները Չինաստանի հետ:

Դրան նախոդել էր Չինաստանի առևտրի նախարարության որոշումը, ըստ որի չինական ընկերությունները դադարեցրել են ամերիկյան գյուղատնտեսական մթերքների գնումները: Այս քայլը պատասխան էր Թրամփի վարչակազմի որոշմանը՝ շուրջ 300 միլիարդ դոլարի չինական ապրաքների նկատմամբ նոր սակագներ սահմանելու մասին:

«Սա ամերիկյան գյուղատնտեսության համար դժվար տարի է: Կարծում եմ չինական կողմն իր տեղական ընկերություններին ազդարարում է գնումներ իրականացնել այլ վայրերում՝ հաշվի առնելով Չինասատանի սակագների կիառումը ամերիկյան գյուղմթերքի նկատմամբ»,- ասում է PNC Financial Services-ի ներկայացուցիչ Բիլ Ադամսը։

Նախագահը թվիթերյան գրառմամբ հավաստիացրել է, որ ամերիկացի ֆերմերները կստանան համարժեք աջակցություն անհրաժեշտության դեպքում: Երկուշաբթի օրը ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Չինաստանը որակել է «արժույթի մանիպուլյատոր» և սպառնացել, դիմել Արժույթի միջազգային հիմնադրամ։

«Այս շաբաթ ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերություններում լարվածության աճ է գրանցվել, սակայն դա նորություն չէ: Երկու կողմերն էլ վերջին ամիսներին ձգտել են լարվածության մեծացմանը, և երկու կառավարություններն էլ ակնկալում են զիջումներ միմյանցից»,- նշում է Ադամսը:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը զգալիորեն անդրադառնում է ոչ միայն այս երկու խոշոր տերությունների տնտեսական աճի, այլ նաև ընդհանուր համաշխարհային տնտեսության վրա:

Հաջորդ ամիս նախատեսվում է Պեկինի և Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպումն այս հարցի կապակցությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG