Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահը քննադատության կենտրոնում է


Չորեքշաբթի օրը նախագահ Թրամփը այցելեց Դեյթոն և Էլ Փասո քաղաքներ, որտեղ վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային հրաձգության արդյունքում զոհվել է 31 մարդ:

Նախքան նախագահ Դոնալդ Թրամփի այցը Դեյթոն և Էլ Փասո քաղաքներ, որտեղ վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային հրաձգության արդյունքում սպանվել է 31 մարդ, հրազենի վերահսկողության ուժեղացման կողմնակիցները հավաքվել էին Սպիտակ տան դիմաց՝ պահանջելով Սենատում ընդունել դեմոկրատական կուսակցության առաջարկած նախագիծը՝ հրազեն գնելու վերահսկողությունը ուժեղացնելու համար:

Երկուշաբթի օրը ունեցած իր ելույթում նախագահ Թրամփը, անդրադառնալով զանգվածային հրաձգությանը, ընդգծել է մի շարք պատճառներ, որոնք հանգեցնում են նման ոզբերգություններին: Դրանց թվում էին բռնության հետ կապված վիդեո խաղերն ու մարդկանց մոտ հոգեկան խնդիրների առկայությունը: Սակայն նա խուսափեց մատնանշել զենքի ազատ վաճառքի հարցը, որը հիասթափեցրել է Դեյտոնի քաղաքապետ Նեն Ուայլեին, ով ընդգծեց, որ նախագահն իր ելույթում ընդամենը մեկ անգամ է հիշատակել հրազենի հարցը:

Այս վերջին ողբերգությունների հիմքում ընկած մեկ այլ խնդիրներից է սպիտակ գերակայության գաղափարախոսությունը, որի հետևորդը վերջերս զանգվածային սպանություններ էր իրականացրել Էլ Փասո քաղաքում: Նախագահ Թրամփը բազմիցս քննադատվել է այս գաղափարախոսության հռետորաբանության օգտագործման համար, սակայն Էլ Փասոյի ողբերգությունից հետո նա կոչ է արել ամերիկացիներին դատապարտել սպիտակ գերակայության մոտեցումը:

Դեմոկրատների նախագահի թեկնածու Բետո Օրուրկն իր հերթին ընդգծել է, որ Թրամփի ներգաղթյալների դեմ հռետորաբանությունը չի ապահովի ջերմ ընդունելություն նրան Էլ Փասոյում: Օրուրկը նախկինում ներկայացնում էր քաղաքը ԱՄՆ Կոնգրեսում:

Սակայն Էլ Փասոյի քաղաքապետը ողջունել է Թրամփի այցելությունը Էլ Փասո:

Facebook Forum

XS
SM
MD
LG