Մատչելի հղումներ

ԱՄՆ շրջափակում է Վենեսուելան


Նախագահ Դոմալդ Թրամփը կարգադրել է սառեցնել Վենեսուելայի կառավարության միջոցները ԱՄՆ-ում: Դա Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ կիրառված ամենածանր պատժամիջոցներից է

Մադուրոյի կառավարությունը միանգամից չի արձագանքել այս քայլին:

Սակայն Մադուրոն քննադատել է նախագահ Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի նա պատրաստվում է շրջափակման ենթարկել Վենեսուելան:

«Դոնալդ Թրամփն ասում է, որ մտադրված է մեկուսացնել Վենեսուելան: Դա նշանակում է, որ որևէ նավ չի կարող գալ կամ գնալ այստեղից, այսինքն շրջափակում: Ինչու՞ է նա դա հայտարարում: Մենք գիտենք, որ դա անօրինական է: Ես կարգադրեցի մեր դեսպանին ՄԱԿ-ում՝ Սամուել Մոնկադային, որ Անվտանգության խորհրդին զեկուցի նախագահ Դոնալդ Թրամփի անօրինական և հանցավոր սպառնալիքների մասին՝ Վենեսուլան մեկուսացնելու և շրաջափակելու մտադրության վերաբերյալ»,- ասում է Մադուրոն:

Ռուսաստանն ու Կուբան արդեն զորքեր են ուղարկել Վենեսուելա ի աջակցություն Մադուրոյին:

ԱՄՆ առաջինն էր, որ ճանաչեց ընդդիմադիր Խուան Գուադոյին որպես օրինական առաջնորդ այն բանից հետո, երբ վերջինս Մադուրոյին հայտարարեց անօրինական նախագահ:

Վենեսուլան այսօր առերեսվում է բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների հետ՝ կապված նավթի համաշխարհային գների անկման, սոցիալիստական կառավարության անարդրյունավետ քաղաքականության և կոռուպցիայի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG