Մատչելի հղումներ

ԱՄՆ-Չինաստան առեւտրային անհամաձայնությունը վնասում է բորսաները


ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրի շուրջ խորացող լարվածության պատճառով դրամական շուկաներում գրանցվում է նկատելի անկում: Երեքշաբթի օրվա տվյալներով ասիական բաժնետոմսերը մեծ կորուստներ են կրել:

Ճապոնիայի գլխավոր ‘’Նիկեյ’’ ինդեքսը կրել է 135 միավորի կորուստ: Չինական ‘’Շանհայ’’ ինդեքսն իջել է մոտ 40 միավորով, որը կազմում է ավելի քան մեկ տոկոս: Ասիական երկրների դրամական շուկաներում վաճառքի աճը տեղի ունեցավ, երբ Պեկինը որոշեց թույլ տալ, որ իր արժույթը իջնի անցած տասնմեկ տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, ինչն արժանացավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթին, որը թվիթերյան իր էջում մեղադրեց Չինաստանին իր արժույթը շահարկելու մեջ:
Արժույթի գինն իջեցնելով Չինաստանն իր արտահանողներին համաշխարհային շուկաներում տալիս է առավելություն:
Եվրոպական դրամական շուկաներում իրադրությունը շատ ավելի հանդուրժելի է: Լոնդոնի FTSE ինդեքսը կորցրել է միայն երեք տասներորդ տոկոսը: Փարիզում ու Ֆրանկֆուրտում բորսաները գրանցել են ավելի բարձր գին:

XS
SM
MD
LG