Մատչելի հղումներ

Թեքսասում և Օհայոյում տեղի ունեցած սպանությունները հերթական անգամ բարձրացրեցին հրազենի վերահսկողության խնդրի մասին


Դեմոկրատները փորձում են բռնության աճը կապել Թրամփի հռետորաբանության հետ, Սպիտակ տունը մարդասպաններին անվանում է «հիվանդ մարդիկ»

Անցած շաբաթ Թեքսաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած երկու սպանդերը հանրային քննարկման առաջին պլան բերեցին ԱՄՆ-ի ներքին քաղաքականության սուր հարցերից երկուսը ՝ «սպիտակների գերակայությունն» ու զենքի վերահսկողության գաղափարը: Դեպքերը տեղի են ունեցել 2020 թվականի նախընտրական քարոզչության նախապատրաստման ֆոնին:

Երկու ողբերգությունները, որոնց հետևանքով զոհվել է 29 մարդ և առնվազն 53 մարդ վիրավորվել, ստեղծեցին հստակ քաղաքական ճգնաժամ Թրամփի վարչակազմի և նրա կոնգրեսական դաշնակիցների համար:

Առաջին սպանդը տեղի ունեցավ շաբաթ օրը Թեքսաս նահանգի Էլ Պասո քաղաքում: Հրաձիգը 21-ամյա սպիտակամորթ տղամարդ է, ով, ենթադրաբար, հրապարակել է ռասիստական մանիֆեստ, որը պարունակում է նախագահ Դոնալդ Թրամփի հաճախ հնչող հայտարարություններն այն մասին, որ Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայից եկած իսպանացի ներգաղթողները «ներխուժում են» Միացյալ Նահանգներ: Իշխանություններին հանձնվելուց հետո նա ոստիկանությանն ասաց, որ պատրաստվում է հնարավորինս շատ «մեքսիկացիներ» սպանել: Նա սպանել էր 20, վիրավորել՝ 27 մարդ:

Երկրորդ ողբերգությունը կատարվել է կիրակի երեկոյան Դեյթոնում, Օհայո նահանգում 24-ամյա սպիտակամորթ տղամարդու կողմից, ով օրինականորեն ձեռք է բերել կիսաավտոմատացված հրացան: Դրա միջոցով նա կես րոպեում սպանել կամ վիրավորել է ավելի քան 35 մարդ:

Դեմոկրատներն առաջարկում են արգելել անհատներին ձեռք բերել այդպիսի ռազմական միջոց, բայց նախագահ Թրամփը և հանրապետական օրենսդիրները կտրականապես դեմ են արտահայտվել նման կարգավորիչ միջոցառումներին:

Թեքսասի սահմանային Էլ Պասո քաղաքում արձանագրված սպանությունները տեղի են ունեցել բռնությունների բացահայտ աճի ֆոնի վրա ՝ կապված սպիտակների գերակայության գաղափարախոսության հետ: Հուլիսին Հետաքննության Դաշնային Բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյնը հայտարարաեց, որ «ընտանեկան ահաբեկչության մեծ մասի դեպքերը, որոնք մենք հետաքննում ենք, պայմանավորված են որոշակի վարկածով, որը կարող է կոչվել բռնություն, որը բխում է սպիտակ գերակայության գաղափարախոսությունից»:

Մարդասպանի մանիֆեստը

2018 թ-ին ԱՄՆ-ում ներքին ահաբեկիչության արդյունքում զոհվել է առնվազն 50 մարդ: Նման տվյալները բերված են ծայրահեղականության ուսումնասիրության կենտրոնի կողմից, որը հետևում է նման սպանություններին: Յուրաքանչյուր դեպքում, ըստ կենտրոնի, մարդասպանը որոշակի կապ է ունեցել աջակողմյան քաղաքական շարժման հետ:

Մանիֆեստում, որը վերագրվում է Էլ Պասոյի մարդասպանին, հեղինակը հասկացնում է, որ իսպանախոս բնակչության հանդեպ անհանդուրժողական իր վերաբերմունքը ի հայտ է եկել դեռևս նախքան Թրամփի իշխանության գալը՝ 2016 թվականին: Այնուամենայնիվ, փաստաթղթի որոշ ձևակերպումներում նկատվում է նախագահի նախընտրական հռետորաբանությունը:

Մարդասպանը ևս, ներգաղթյալներին անվանում է «զավթիչներ»: Վերջին քաղաքական իրադարձությունների ժամանակ Թրամփը Կոնգրեսում փոքրամասնությունների ներկայացուցիչներին կոչ արեց «վերադառնալ» իրենց ծագման բնակավայրերը: Իր մանիֆեստում մարդասպանը հայտարարում է, որ «հայրենասեր ամերիկացիները» ներգաղթյալներին պետք է «ճիշտ խթան» տրամադրեն՝ հայրենիք վերադառնալու համար:

Հատկանշական է, որ մայիս ամսվա նախընտրական հավաքներից մեկում, խոսելով ապօրինի ներգաղթյալների մասին, նախագահը ներկաներին հարցրեց. «Ինչպե՞ս կարող ենք կանգնեցնել այդ մարդկանց»: Այնուհետև նախագահի կողմնակիցներից մեկը գոռաց՝ «Գնդակահարեք նրանց»: Թրամփը ծիծաղեց, երբ ամբոխը հավանություն տվեց այս կոչին:

Կիրակի օրը Միկ Մալվենին՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը, ABC հեռուստաալիքի եթերում հայտնել է.

«Նա հիվանդ մարդ էր: Դեյթոնի այդ տղամարդը հիվանդ է», - նշել էր նա: «Քաղաքական գործիչներից ոչ մեկը մեղավոր չէ այս ողբերգության մեջ: Հասարակությունը պետք է մտածի, թե ինչպես անել, որ նման մարդկանց թիվը նվազի այլ ոչ, որ քաղաքական գործչին մեղադրի՝ վերածելով այս ողբերգությունը քաղաքական խաղի»:

Բացի այդ նա հավելեց. «Չեմ կարծում, որ արդար կլինի նստել այստեղ և ասել, որ նա (նախագահը) սպիտակ ազգայնականությունը չի համարում երկրի համար չարիք», - ասաց Մուլվանին: - «Դրանք հիվանդ մարդիկ են: Եթե դուք սպիտակների գերակայության գաղափարի կողմնակից եք, ուրեմն գլխի հետ խնդիրներ ունեք»:

Բայց դեմոկրատները, հատկապես նախագահի թեկնածուները, գոհ չմնացին այդ հայտարարություններից:

Կիրակի առավոտյան սենատոր Քորի Բուքերը հայտարարել է, որ Թրամփը «հատուկ պատասխանատվություն է կրում» սպիտակ ազգայնականների շրջանում ծայրահեղականության աճի ու իրականացվող բռնությունների թվի աճի համար:

Սան Անտոնիոյի նախկին քաղաքապետ Խուան Կաստրոը, որը Օբամայի վարչակազմում ծառայում էր որպես քաղաքաշինության նախարար, կիրակի հայտարարել է, որ Թրամփը ուղղակիորեն պատասխանատվություն չի կրում: Սակայն, նրա խոսքով, նախագահի հռետորաբանությունն ընդդեմ ներգաղթյալների, նպաստել է ԱՄՆ-ում սպիտակ ազգայնականության աճին:

Թեքսասի նախկին կոնգրեսական Բետո Օ'Ռուրկեն, ով Էլ Պասոն համարում է իր տունը, թերևս ամենաակտիվն էր, ով փորձում էր կապել քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը Թրամփի հետ: Խոսելով CNN- ի եթերում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահին կարելի է համարել սպիտակ գերակայության գաղափարախոսության կողմնակից, դրական է արձագանքել:

«Ատելությունը տեղ չունի մեր երկրում»

Իր հերթին, Թրամփը կիրակի օրը շատ հասարակական ակտիվություն չի ցուցաբերել: Նախագահը վերադառնալով Սպիտակ տուն իր գոլֆի հանգստավայրերից, կարճ հայտարարություն է արել լրատվամիջոցներին:

«Մեր երկրում ատելության տեղ չկա, և մենք հոգ կտանենք այդ ուղղությամբ», - ասաց նա:

Դեմոկրատները նախկինում կոչ էին անում հանրապետականներին մեղմել իրենց դիրքերը զենքի վերահսկման նախաձեռնությունների վերաբերյալ: Դեյթոնում տեղի ունեցած սպանությունների մասին տեղեկատվության հրապարակումից հետո՝ պահանջը հրազենի հասանելիության սահմանափակման ուղղությամբավելի սրվեց:

Դեմոկրատների բողոքները երբեմն ուղղակիորեն, երբեմն անուղղակի ուղղված են հանրապետական օրենսդիրների դեմ, որոնք ակտիվորեն դիմադրում են զենքի հասանելիության խստացման ջանքերին: Վերջերս, Սենատի մեծամասնության առաջնորդ Միչ Մաքքոնելն արգելափակել էր քվեարկությունը վերահսկողության ուժեղացման օրինագծի և «Էլ Պասոյի» ու «Դեյթոնի» սպանդերում կիրառված զենքի արգելման շուրջ:

Սենատոր Էլիզաբեթ Ուորենը Twitter- ի միջոցով կոչ է արել Մաքքոնելին ընդհատել Սենատի արձակուրդը ՝ խնդրին արձագանքող քայլեր որականացնելու նպատակով։

Ինդիանայի նահանգի Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութիջիչը միմյանց հետ կապել է Օհայոյի և Թեքսասի դեպքերը ՝ ասելով. «Ամերիկան հարձակման է ենթարկվում սպիտակ ազգայնականների ահաբեկչության կողմից: Մենք պետք է քննարկենք և գործողություններ ձեռնարկենք երկու ուղղությամբ: Նախ ՝ մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ զենքերի թիվը գերազանցում է մարդկանց: Մենք կարող ենք պահպանել երկրորդ փոփոխությունը [ԱՄՆ Սահմանադրության], թույլ չտալով, որ այն դառնա մահապատժի վճիռ հազարավոր ամերիկացիների համար: Երկրորդ՝ սպիտակ ազգայնականությունը չարիք է»:

Facebook Forum

XS
SM
MD
LG