Մատչելի հղումներ

Չինաստանը բողոքում է ԱՄՆ-ի կողմից նոր սակագներ հաստատելու որոշման դեմ


Չինաստանը հանդես է եկել իր ապրանքների վրա ԱՄՆ-ում նոր սակագներ հաստատելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը քննադատող հայտարարությամբ:

Թրամփի կողմից հինգշաբթի օրը հայտարարված սակագների հարցի շուրջ քննադատությամբ է հանդես եկել Չինաստանի արտգործնախարար Ուանգ Յին Հարավարեւելյան ասիական երկրների ընկերակցության գագաթաժողովի ժամանակ:

‘’Չինաստանից ներկրվող ապրանքների վրա 10 տոկոսի սակագներ սահմանելու հանգամանքը երկու երկրների միջեւ առեւտրային վիճաբանությունը հարթելու հարցում կառուցողական եղանակ չէ’’, ասել է նա:

Հիշեցնենք, որ Թրամփը հավելյալ սակագների մասին հայտարարությամբ հանդես եկավ կողմերի միջեւ առեւտրի շուրջ բանակցությունները հաջորդ ամիս շարունակելու մասին համաձայնություն կայացվելուց հետո:

Թրամփն ասել էր, թե եւս տասը տոկոսի սակագներ է հաստատում 300 միլիարդ դոլարի համարժեք ներկրումների վրա, որոնք ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի սկզբից: Նա մեղադրում է Չինաստանին`ամերիկյան գյուղատնտեսական մթերքներ չգնելու մեջ, ‘’չնայած այն հանգամանքին, որ համաձայնվել էր գնումներն իրականացնել մեծ չափաբաժիններով’’, ասել է Թրամփը: Նա ասել է նաեւ, թե Չինաստանը չի հարգում ‘’Ֆենթանիլ’’ ցավազրկող դեղամիջոցի առաքումները դադարեցնելու համաձայնությունը, ինչի հետեւանքով, ըստ Թրափմի մարդիկ են մահանում ԱՄՆ-ում:

Ասենք, որ եթե նախկին սակագները տարածվում էին արդյունաբերական ապրանքների ներկրումների վրա, նոր սակագներն ուղղված են ընդդեմ սպառողական արտադրանքի, ինչպես հեռախոսներն են:

XS
SM
MD
LG