Մատչելի հղումներ

Ամերիկյան քաղաքը հայտնվել է քաղաքական պայքարի կենտրոնում


ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքական պայքարը նախագահ Թրամփի ու ազդեցիկ դեմոկրատ կոնգրեսական Էլիջահ Քամինգսի միջև: Այս հակադրման ընթացքում նախագահի մեկնաբանությունները կոնգրեսականի և նրա կողմից ներկայացված Բալթիմոր քաղաքի հասցեին որակվել էին վիրավորական

ԱՄՆ մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բալթիմոր քաղաքը, որը մտնում է ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Էլիջահ Քամինգսի ընտրատարածքի մեջ, հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում: Նախագահ Թրամփը քննադատել է կոնգրեսականին՝ ընդգծելով Բալթիմոր քաղաքի վատ պայմանները: Ոմանք այդ մեկնաբանություները որակել են ՝՝վիրավորական՛՛:

Ոմանց կարծիքով էլ նախագահի մեկնաբանությունների հիմքում է ընկած սահմանային գոտիներում անօրինական ներգաղթյալների բերման վայրերում վատ պայմանների շուրջ վարչակազմին ուղղված կոնգրեսական Քամինգսի քննադատությունը:

Բալթիմորի բնակիչներն իրենց հերթին հույս ունեն, որ քաղաքական այս քննարկումները կարող են հանգեցնել քաղաքում պայմանների բարելավմանը՝ կոչ անելով քաղաքական ուժերին համախմբվել այս հարցում և բարեկարգել քաղաքը:

Ինչպես բազմաթիվ ամերիկյան քաղաքներ, Բալթիմորը ևս աչքի է ընկնում անապահով և հարուստ թաղամասերի հակադրությամբ: Նախագահը մատնանշել է քաղաքի կենտրոնական մասերը, որտեղ առկա են բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Դրա հետ մեկտեղ կոնգրեսական Քամինգսի ընտրատարածքում են գտնվում նաև Բալթիմորի շրջակայքում գտնվում հարուստ ու անվտանգ թաղամասերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG