Ռոհանին տարակուսանք է հայտնել այս առումով՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը մի կողմից հայտարարում է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների, մյուս կողմից պատժամիջոներ է սահմանում Իրանի արտգործնախարարի նկատմամբ:
«Մի կառավարություն, որը գտնում է, որ գլխավորում է գերտերություն, վախենում է մեր արտգործնախարարի հարցազրույցներից: Ակհնհայտ է, որ Սպիտակ տունը սկսում է ցնցվել տեղեկացված և գիտակ դիվանագետի խոսքերից»,- ասել է Ռոհանին:
Պատժամիջոցի սահմանման մասին որոշման մեջ մեղադրանք է առաջ քաշվում արտգործնախարար Ջավադ Զարիֆին Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալի Խոմեյնիի անունից հանդես գալու համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները վերջերս ընդգրկել են այաթոլլային պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում:
Նման պատժամիջոցներն արգելափակում են տվյալ անձի մուտքն ԱՄՆ անգամ տարանցման նպատակով:
Զարիֆը արագ արձագանքեց այս որոշմանը՝ ընդգծելով, որ պատժամիջոցները որևէ կերպ չեն անդրադառնա նրա և նրա ընտանիքի վրա, քանի որ իրենք չունեն որևէ ունեցվածք և միջոցներ Իրանից դուրս:
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա մեկնաբանել է այս որոշումը՝ ընդգծելով, որ պատժամիջոցները չեն գործի, երբ Զարիֆը պաշտոնական այցով այցելի Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակ:
Սակայն այս որոշմամբ ԱՄՆ-ը նաև ընդգծում է, որ այլևս չի դիտարկում Զարիֆին որպես բանակցություններ վարող կարևոր դիվանագիտական օղակ: Նախկին վարչակազմը Զարիֆի հետ էր բանակցել միջուկային համաձայնագիրը, որից ԱՄՆ դուրս եկավ նախագահ Թրամփի օրոք:
Facebook Forum