Մատչելի հղումներ

Բորիս Ջոնսոնի պաշտոնավարման առաջին օրերի դժվարությունները


ԱՄՆ-ի նախագահն իր աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնին, որի երկիրն այս պահին կանգնած է Եվրոպական միությունից առանց գործարքի դուրս գալու դժվարին կացության առջեւ, եւ խոստացել առեւտրի ծավալները մեծացնել չորիս հինգ անգամ։ Վարչապետ Ջոնսոնն էլ, հույսը կապելով օվկիանոսի հակառակ կողմի հետ, հայտարարում է, որ Միացյալ Նահանգները եղել է ու կշարունակի լինել իր երկրի թիվ մեկ քաղաքական ու ռազմական բարեկամն ու գործընկերը։

Մի ուղերձ, որը շատերի, այդ թվում տնտեսական վերլուծաբան Թիմ Օլիվերի կարծիքով, ուղղված է նաեւ Եվրոպական միության երկրներին, որոնք երբեմն շատ են ջանք են ներդնում Միացյալ Նահանգների հետ բանակցելու համար։ Վերլուծաբանի խոսքերով, Թրամփի ու Ջոնսոնի միջեւ առկա համերաշխությունը կարող է դառնալ միջոց՝ առեւտրի շուրջ գործարքն արագացնելու համար։
Սակայն Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատները հստակ կերպով ասել են, որ եթե Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու արդյունքում սահման հաստատվի Իռլանդիայի հետ, իրենք կարգելակեն Լոնդոնի հետ առեւտրային գործարք կնքելու գործընթացը։

Ջոնսոնի պաշտոնավարման առաջին շաբաթները շարունակվում են նաեւ Իրանի հետ նավարկության հարցում առաջ եկած խնդիրների պայմաններում։ Հոնկոնգում ժողովրդավարության կոչերով սկսված բողոքի ցույցերը մեղադրում են Լոնդոնին ՝՝իրենց Չինաստանին հանձնելու մեջ՛՛։
Եվրոպայում մեղադրում են Լոնդոնին այն բանի համար, որ ռուսական ռեւանշիզմի աճող պայմաններում հեռանալով, այն վնասում է Արեւմուտքի հզորությունը։
Ինչեւէ, այս պայմաններում Բորիս Ջոնսոը խոսում է Եվրոպական միությունից դուրս գալուց հետո իր երկրի ՝՝ոսկե դարի՛՛ մասին։ Երազանք, որը բոլորը կուզենային դառնար իրականություն այստեղ։ Թե որքան վառ կմնա այդ հույսը մինչեւ դուրս գալու պահը, դեռեւս դժվար է ասել, երբ Բրեքզիթին դեռեւս կա 1ՕՕ օր ժամանակ։

XS
SM
MD
LG