Մատչելի հղումներ

Չին-ամերիկյան առեւտրային անհամաձայնությունը մեծապես վնասում է համաշխարհային ֆինանսական շուկան


Չինաստանի խոշորագույն քաղաք Շանհայում անցկացված չին-ամերիկյան բանակցություններն ավարտվեցին առանց համաձայնության, սակայն առեւտրի հարցերով հավաքված բանագնացներն ընդունեցին, որ եղել է առաջընթաց։ Նրանք նաեւ եկան սեպտեմբեր ամսին նորից հանդիպելու շուրջ համաձայնության։

ԱՄՆ-ը մեղադրում է Չինաստանին միայն իր համար ավելի հարմար առեւտրային պայմանագիր կնքելու ջանքեր կիրառելու մեջ։ Նախագահ Թրամփն էլ հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ կընդունվեն ավելի խիստ պատժամիջոցներ, եթե Պեկինի հետ բանակցությունները չավարտվեն մինչեւ 2Օ2Օ թվականի նախագահական ընտրությունները։ Նա վստահ է, որ չինացիները սպասում են ընտրություններում իր պարտությանը։
Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ չինական կողմը չի ենթարկվի որեւէ ճնշամիջոցի։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում երկու ամիս առաջ անցկացված հանդիպման ժամանակ կողմերին չէր հաջողվել գալ առեւտրի շուրջ համաձայնության, երբ ամերիկյան կողմը փորձում էր չինական կողմին համոզել գնել ամերիկյան գյուղմթերքներ, չինական կողմը՝ փորձում համոզել ամերիկացիներին կրճատել ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների վրա սահմանված սակագները։
Հիմա էլ մեծաթիվ վերլուծաբաններ, ինչպես Հոլգեր Շմիդինգն է ասում, չի կարելի ակնկալել համաձայնություն մոտ ապագայի համար, քանի որ երկու կողմերն էլ վստահ են, որ հենց իրե՛նց ձեռքին են գտնվում հիմնական խաղաքարտերը։


Ինչեւէ, չին-ամերիկյան առեւտրային վիճաբանությունը շարունակվում է արդեն ավելի քան մեկ տարի, որի ընթացքում աշխարհի ամենախոշոր տնտեսություններն ունեցող երկու այս երկրները միմյանց նկատմամբ կիրառում են տնտեսական մի զինատեսակ, որը կոչվում է ՝՝բարձր սակագին՛՛։ Տնտեսական զենք, որն այսօր կազմում է մի քանի հարյուր միլիարդ դոլար, զենք, որն ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսությունները հարվածելուց զատ, այսպես ասած ռմբակոծում է համաշխարհային ֆինանսական շուկան։

XS
SM
MD
LG